hyenru
hyenru

ԶԿՈԱԿ

ԵՀՀ Զարգացման ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Զարգացման և կրթության որակի ապահովման կենտրոնի (ԶԿՈԱԿ) հիմնական նպատակներն են. խթանել համալսարանի ինստիտուցիոնալ զարգացման գործընթացները և ապահովել ու շարունակաբար կատարելագործել կրթական ծառայությունների որակը։ ԶԿՈԱԿ-ը նաև ուղղորդում է Համալսարանում ռազմավարական պլանավորման մասնակցային գործընթացը։ 

Կենտրոնը. 

  • համակարգում է կրթության որակի ազգային և եվրոպական ստանդարտները համալսարանում ներդնելու գործընթացները 
  • կազմակերպում և վերահսկում է համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության ռազմավարական պլանավորման, կարգերի, կանոնակարգերի, ուղեցույցների մշակման  աշխատանքները 
  • ուղղորդում է մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման ու փոփոխման աշխատանքները՝ հիմնված աշխատաշուկայի հարափոփոխ կարիքների և միջազգային առաջավոր բուհերի փորձի ուսումնասիրության վրա 
  • նպաստում է արդիական, առաջավոր դասավանդման և ուսումնառության մեթոդների կիրառմանը 
  • նպաստում է ուսանողակենտրոն ուսուցման ներդրմանն ու ամրապնդմանը 
  • իր իրավասությունների շրջանակում՝ կազմակերպում է համալսարանի դասավանդող, ուսումնաօժանդակ և վարչական աշխատակիցների վերապատրաստումներ 
  • ուսումնասիրում և վեր է հանում համալսարանի շահակիցների կարիքները, նպաստում առկա խնդիրների լուծմանը 
  • նպաստում է  որակի մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը՝ բոլոր ստորաբաժանումներում պլանավորում- իրականացում- ստուգում- բարելավում սկզբունքով աշխատանքների կազմակերպմամբ, հաշվետվողականության մեխանիզմների արմատավորմամբ, էթիկայի նորմերի անշեղ պահպանմամբ 
  • օժանդակում է համալսարանի միջազգային կապերի, հասարակական պատասխանատվության խորացմանն ու ամրապնդմանը, բուհի վարկանիշի և բարի համբավի բարձրացմանը: 

 

Այսպիսով ԶԿՈԱԿ-ն իրականացնում է իր գործունեությունը ներգրավելով համալսարանի ներքին և արտաքին շահակիցներին: