hy
hy

2020-2021 ուսումնական տարվա սկիզբ

Սիրելի ուսանողներ

Երևանի «Հայբուսակ» համալսարանը 2020թ.-ի Սեպտեմբերի 1-ից սկսում է 2020-2021 ուսումնական տարին՝ ուսումնական պարապմունքները զուգորդելով ուսումնական պրակտիկայով, որը չի կայացել 2020թ.-ի ամռանը COVID-19-ի պատճառով:  Պարապմունքները կընթանան «Հայբուսակ» համալսարանի Հանքավանի ճամբարում, որտեղ համաձայն ՀՀ պարետատան որոշման, առկա են անվտանգ դասապրոցեսի կազմակերպման բոլոր անհրաժեշտ պայմանները: 

Կամպուսում մնալու 11 օրերի ընթացքում դուք կունենաք բոլոր պայմանները ըստ դասացուցակի դասերին օնլայն մասնակցելու, միաժամանակ օրվա երկրորդ կեսում կլինի հնարավորություն մշակելու կամ զարգացնելու ուսումնական պլանով նախատեսված գործնական ունակությունները պրակտիկայի ղեկավարի անմիջական հսկողության ներքո, որի արդյունքում  ձեզ կշնորհվեն կրեդիտներ ամառային պրակտիկայի համար:

Հիշեցնում ենք, որ ամառային պրակտիկայի կրեդիտները պարտադիր են կիսամյակային 30 կրեդիտը լրացնելու համար, որի մասին նշված է լինելու ձեր ավարտական ուսումնական փաստաթղթերում (միջուկ): Դուք կստորագրեք պայմանագիր համալսարանի հետ, համաձայն որի համալսարանը հոգում է կամպուսում մնալու ձեր բոլոր ծախսերը (գիշերակաց, կոմունալ վճարումներ), բացառությամբ 3 անգամյա սննդի, որը օրական կկազմի 3500դր. (11 օրվա համար 38500դրամ): 

Ձեզ սպասում են անմոռանալի հետաքրքիր օրեր Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ հագեցած երեկոյան ժամերին կազմակերպված ժամանցային ծրագրերով: Ձեր հարցերը կարող եք ուղղել մեր էլեկտրոնային հասցեին deanofficehaybusak@gmail.com:

Անհրաժեշտության դեպքում մանրամասները քննարկելու համար կարող ենք հանդիպել նաև ZOOM հարթակի վրա: Հղումը կտրամադրվի ավելի ուշ: 

Leave a Reply