
2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար։ Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 7 տեսական և 1 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 091-415-123։
Այլ հայտարարությունների համար մտնել հետևյալ հղմամբ`