
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («ԱրթՄեդ» ԲՎԿ, «Աստղիկ» ԲԿ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ») պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման «Վիրաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց: Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 25 տեսական և 68 գործնական կրեդիտ, իսկ դասընթացավարներ Վարդան Բորոզանին, Արթուր Սահակյանին և Սուրեն Ստեփանյանին` ՇՄԶ 3 տեսական և 14 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 095-93-50-05։
Այլ հայտարարությունների համար մտնել հետևյալ հղմամբ`