hy
hy

2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հմտությունների զարգացում» սեմինար-վարժանք

2020թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում Երևանում («Նոր Արեշի պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ, «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպվող «ՄԻԱՎ վարակ» թեմայով դասընթացի շրջանակում «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության հմտությունների զարգացում» սեմինար-վարժանք: Սեմինար-վարժանքի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 4 տեսական և 6 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 093-08-80-41։

 

Այլ հայտարարությունների համար մտնել հետևյալ հղմամբ`

https://www.med-practic.com/arm/606/1/2/event.article.html

Leave a Reply