hyenru
hyenru

ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

Արդեն մի քանի տարի է,ինչ փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այն խորհրդանշական է,քանի որ օրվա ընտրությունը կապված էր հայ մեծագույն բանաստեղծ, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ: Հանրապետությունում գրքին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում,որոնցից անմասն չմնաց Հայբուսակ համալսարանի Բազային քոլեջը:Այստեղ առավոտից տոնական, գրական մթնոլորտ էր: Ուսանողները պատրաստել էին գրքի տաղավարներ՝ ներկայացնելով հայ գրողներին: Հ.Թումանյանի ստեղծագործություններն ներկայացվեցին առանձնահատուկ կերպով: Օրը հագեցած էր ասմունքով,երգով և հետաքրքիր տեղեկատվությամբ:

Leave a Reply