hy
hy

Փետրվար 2020թ. – փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց

Փետրվար 2020թ. – փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց:

 

Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով:

«Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 32 տեսական և 13 գործնական կրեդիտ, իսկ «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթացի դասընթացավարներ Թամարա Սարգսյանին՝ ՇՄԶ 13 տեսական և 5 գործնական կրեդիտ, Սուսաննա Միդյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 2 գործնական կրեդիտ, Դավիթ Բաբիկյանին՝ ՇՄԶ 11 տեսական և 2 գործնական կրեդիտ, Աննա Հովհաննիսյանին՝ ՇՄԶ 19 տեսական և 7 գործնական կրեդիտ, Հասմիկ Հայրապետյանին՝ ՇՄԶ 5 տեսական և 3 գործնական կրեդիտ, Գոհար Շահսուվարյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 3 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար՝ 010-54-43-65։

 

Այլ հայտարարությունների համար մտնել հետևյալ հղմամբ`

https://www.med-practic.com/arm/606/1/2/event.article.html

Leave a Reply