hy
hy

ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒ

Հոկտեմբերի 31-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի գրադարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Հանրային առողջության և օդի որակի փոխկապակցվածությունը»։ Բանախոսն էր Մարինե Ոսկանյանը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից խորհրդի անդամ, տեղական և միջազգային ծրագրերի շրջակա միջավայրի փորձագետ։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, խոսեց հանրային առողջության և օդի որակի մասին՝ ինչու է օդն այսքան աղոտված, հատկապես ո՞ր գործոններն են նպաստում վերջինիս, ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել օդի աղտոտվածությունը։
Հանդիպումը կազմակերպել էր ԵՀՀ հետազոտությունների ռեսուրս կենտրոնը։