hy
hy

Վեբինար «Մեդիագրագիտության հիմքը կառուցվում է վաղ մանկությունից. Ուսումնասիրում ենք ֆիննական մեդիա կրթության առանձնահատկություններն ու լավագույն փորձը» թեմայով

Հասարակական միտումները, ինչպիսիք են թվայնացումը և մեդիայի նշանակությունը մեր առօրյա կյանքում և ամբողջ աշխարհում դարձել են քննարկումների արդիական թեմաներ կրթության համատեքստում: Ի՞նչ դեր ունի մեդիան երեխաների կյանքում: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդել երեխաներին օգտվել մեդիայի առաջարկած հնարավորություններից, բայց և միևնույն ժամանակ աջակցել նրանց հաղթահարել հնարավոր մարտահրավերները: 2021թ․ հունվարի 22-ին տեղի ունեցավ «Մեդիագրագիտության հիմքը կառուցվում է վաղ մանկությունից. Ուսումնասիրում ենք ֆիննական մեդիա կրթության առանձնահատկություններն ու լավագույն փորձը» թեմայով վեբինար, որը վարեցին ֆինն մեդիափորձագետներ Լաուրի Պալսան և Սաարա Սալոմաան: Վեբինարը բացառիկ հնարավորություն ընձեռեց կրթության ոլորտի տարբեր մասնագետներին ուսումնասիրելու միջազգային լավագույն փորձը։ Վեբինարի ընթացքում բանախոսները ներկայացրեցին այն անհրաժեշտ գործիքակազմը, որը կօգնի մանկավարժներին մեդիագրագիտության հայեցակարգի ընդհանուր ըմբռնումը կառուցելու հարցում։ Ինչպես նաև, բանախոսները խոսեցին մեդիա միջավայրում երեխաների կրթական իրավունքների, խոսքի ազատության և միևնույն ժամանակ երեխաների պաշտպանված լինելու իրավունքների մասին: Վեբինարը հնարավորություն ընձեռեց այս ոլորտում գիտելիքներ ձեռք բերել նաև Երևանի «Հայբուսակ» համալսարանի Հումանիտար ֆակուլտետի դասախոս Քրիստինե Պետրոսյանին։

Leave a Reply