hy
hy

Վեբինար “Лучшие практики учителей-предметников в организации деятельностного урока и достижении современных образовательных результатов” թեմայով

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին <<Ռոսլին>> արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Մ. Մակոյանը, Ա. Խուգեյանը, Ա. Տիգրանյանը և ակադեմիայի ուսանողները մասնակցեցին   ՌԴ Օմսկի պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված  “Лучшие практики учителей-предметников в организации деятельностного урока и достижении современных образовательных результатов” թեմայով վեբինարին: Վեբինարը վարում էին համառուսական մրցույթներում <<Տարվա լավագույն ուսուցիչ>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> ճանաչված մասնագետները:

 Վեբինարի շրջանակներում ռուս բանախոսները ներկայացրեցին  դասի կառուցվածքի մի քանի ժամանակակից մոտեցումներ, դասի պլանավորման` իրենց հաջողված փորձը, ինչպես նաև զարգացնող-ուսումնական միջավայրի կազմակերպման առանձնահատկությունները: Վեբինարը հագեցած էր նաև հարցուպատասխաններով`ուղղված մանկավարժների մասնագիտական հարցադրումներին: Մասնակիցները կստանան վեբինարի մասնակցությունը փաստող էլեկտրոնային հավաստագրեր:

Leave a Reply