hy
hy

«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի ուսանողների այցը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Արփինե Այվազյանի և Քրիստինե Պետրոսյանի նախաձեռնությամբ ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի  «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ, 3-րդ կուրսերի և  «Մասնագիտական մանկավարժություն» (անգլերեն և գրականություն) մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Մանկավարժական տեխնոլոգիաներ» թեմայի շրջանակում մասնակցեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի «Արի՛, պեղենք միասին» կրթական ծրագրին։ Թանգարանին կից ուսումնական-լաբորատոր պեղավայրում ուսանողները «պեղեցին» և հայտնաբերեցին տարատեսակ հնագիտական իրերի կրկնօրինակներ՝ բացահայտելով հնագետի մասնագիտության առանձնահատկությունները: Այնուհետև, ուսանողները ծանոթացան Էրեբունի թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ Արարատի թագավորության պատմության, հարուստ մշակույթի, բնակիչների կենսագործունեության վերաբերյալ:  Իսկ ահա Էրեբունի ամրոցում հնարավորություն ընձեռնվեց տեսնելու պեղումների ընթացքում հազարամյակների խորքից բացված հնամենի Էրեբունի քաղաքի տարբեր կառույցներ: Նման այցելությունները մեծապես սերմանում են սեր դեպի հայրենի ժառանգությունը և այն պահպանելու գաղափարը:

Leave a Reply