hy
hy

«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի ուսանողների մասնակցությունը հոգեկան առողջության միջազգային օրվան նվիրված գիտաժողովին

Հոտկեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Երևանի Հայբուսակ համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոս Մարգարիտա Մակոյանի նախաձեռնությամբ հոգեբանություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մասնակցեցին MHS և acino -ի կողմից կազմակերպված «Տագնապային սպեկտրի խանգարումների վերաբերյալ ժամանակակից պատկերացումները» խորագրով գիտաժողովին: Ներկայացվեցին թեմայի վերաբերյալ հոգեբանական և հոգեբուժական տարբեր մոտեցումներ, ընտանեկան դաստիարակության ոճերը` որպես տագնապայնության առաջացման պատճառ, ինչպես նաև`  վիճակագրական տվյալներ մարդկանց հոգեկան առողջության վրա պատերազմի և քովիդի ունեցած ազդեցության վերաբերյալ:

Leave a Reply