en
en

Պլեներային Ցուցահանդես Երևանի «Հայբուսակ» համալսարանում․

Պլեներային Ցուցահանդես Երևանի «Հայբուսակ» համալսարանում․

Հոկտեմբերի 24-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում կայացավ Պլեներային ցուցահանդես, որոնք ուսանողները իրականացրել են կամավոր կերպով՝ արտալսարանական պայմաններում։ Պլեներային, այսինքն, բացօդյա, էտյուդային աշխատանք։ Ըստ դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանի՝ ցուցահանդեսը համակցված է, որտեղ ներառված են՝ և՛ դասախոսների, և՛ ուսանողների աշխատանքները։
Արվեստաբան Աստղիկ Մելքոնյանը շնորհավորական խոսք հղեց ուսանողներին՝ նշելով, որ ակադեմիական կրթության բաղադրիչներից մեկը պլեներներն են, որոնք կարևոր են ուսանողների համար՝ իրենց ստեղծագործական ազատությունն արտահայտելու համար։ «Ողջունելի է դասախոսների և ուսանողների աշխատանքների համադրումը․ սա կարևոր է, որպեսզի բոլորը կարողանան զուգահեռներ անցկացնելով հասկանալ տարբերություններն ու նմանությունները, որոնք կան աշխատանքներում»,- նշեց նա։
Պլեներային աշխատանքների ղեկավարներից Անահիտ Ստեփանյանի խոսքով՝ ցուցահանդեսի յուրահատկություններից մեկն այն է, որ նկարչի կողմից օգտագործվում են հոգեհարազատ և բնության հետ ասոցացվող նյութեր։
Ուսանողները նշեցին, որ աշխատել են մեծ սիրով և անդրադարձան նաև համալսարանի ղեկավարության կողմից առաջարկված ուսանողական ստեղծագործական ընկերության ստեղծմանը, որը մշտապես նպաստում է՝ ամբիոնի աշխատանքներն ավելի ակնառու և բովանդակալից դարձնելուն։
Ցուցահանդեսը եզրափակվեց համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանի խոսքով,-«Առաջին հայացքից երևում է, որ աշխատանքներն արված են սիրով, և կայացած մասնագետների և ուսանողների աշխատանքները գրեթե չեն տարբերվում»։
Պարոն Հարությունյանը շնորհավորեց և հաջողություն մաղթեց սիրելի ուսանողներին։