hy
hy

ՈՒՍԸ «Գարնանային» ցուցահանդես

ՈՒՍԸ «Գարնանային» ցուցահանդես

Սույն թվականի մայիսի 26-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանում կայացավ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի Ուսանողական ստեղծագործական ընկերության «Գարնանային» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց ստեղծագործական աշխատանքները, որոնք բաղկացած էին երեք հատվածից`գծանկարչության և գրաֆիկային, հագուստի մոդելավորման և դիզայներական աշխատանքներից։ Ցուցահանդեսին ներկա էր ԵՀՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ ռեկտոր Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ։ Բացման արարողությունը ողջույնի խոսքով ազդարարեցին ԵՀՀ «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի տնօրեն, մանկ. գիտ. թեկնածու Մերի Բալայանը, Դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը և Դիզայնի ամբիոնի դասախոս, Հայաստանի պատմության թանգարանի թանգարանային առարկաների վերականգնման բաժնի վարիչ Աստղիկ Մելքոնյանը: Ուսանողներից յուրաքանչյուրն անհատապես ներկայացրեց իր աշխատանքը՝ մեկնաբանելով այն։ Նրանցից մեկը փորձել էր սարյանական լուծումներ հաղորդել իր աշխատանքին, մյուսը ուրարտական ոճ էր ներմուծել հագուստի մոդելներում՝ պահպանելով հայկական տարրերը։ Դիզայներական աշխատանքի շրջանակներում ուսանողները պատրաստել էին հատակագծեր, անհատական նախագծեր` մակետների տեսքով։
Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԵՀՀ գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մարտին Աբրահամյանը` բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները և խրախուսելով ուսանողներին հետագա ստեղծագործական ձեռքբերումների:

Leave a Reply