Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ բուհերի միջազգային կապերի աշխատակիցների հանդիպումը Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրերի համակարգող Լանա Կառլովան։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին իրազեկել Էրազմուսի ընձեռած հնարավորություններից և արդյունքներից։ Մասնակիցները նաև քննարկեցին համալսարաններում սոցիալական ներառականությանը։ ԵՀՀ-ի ԶԿՈԱԿ-ի աշխատակիցները ևս մասնակցեցին հանդիպմանը։
Հոկտեմբերի 14-ին Հայաստանում Էրազմուս+ գրասենյակը և Էրազմուս+ Երիտասարդության և համերաշխության կորպուսը կազմակերպել էին հանդիպում՝ իրենց շարժունության ծրագրերը և այդ շրջանավարտների փորձը ներկայացնելու համար։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրերի համակարգող Լանա Կառլովան։ Ծրագրերի շրջանավարտները կիսվեցին իրենց եվրոպական փորձով, ներկայացրին Հայաստանում իրենց հաջողությունները եվրոպական ծրագրերին մասնակցելուց հետ։
Միջոցառմանը մասնակից Երևանի «Հայբուսակ» համալսարանի և քոլեջի ուսանողներն ու աշխատակիցները կարևոր տեղեկություն ստացան Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ։ Ծրագրի թիմը կայցելի «Հայբուսակ» համալսարան և կներկայացնի ծրագիրը ս․թ․ հոկտեմբերի 19-ին ժ․ 13:00-ին։