Գործընկերության հիմնական սկզբունքներ
Երևանի ՛՛Հայբուսակ՛՛ համալսարանը նպաստում է միջազգային գործընկերության զարգացմանը մի շարք եղանակներով, որոնք նպատակ ունեն խթանել համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև: Տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ հարաբերությունների հաստատման, հետագա ընդլայնման և զարգացման հիմնական սկզբունքները հետևյալն են՝
Ներկայումս ԵՀՀ պայմանագրեր, համաձայնագրեր ունի աշխարհի մի շարք համալսարանների, միջազգային կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների, ինստիտուտների, կլինիկաներ և մշակութային հաստատությունների հետ:
Պայմանագրեր, հուշագրեր և համաձայնագրեր են կնքվել հետևյալ և բազմաթիվ այլ երկրների համալսարանների հետ
ԵՀՀ համաձայնագրեր է կնքել աշխարհի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ` նպատակ հետապնդելով հաստատել և ընդլայնել փոխհարաբերությունները տարբեր ուղղություններով, մասնավորապես`
1. Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և հետազոտեղների փոխանակում
2. ՈՒսանողների փոխանակում
3. Տեխնիկական և վարչարարական անձնակազմի փոխանակում` համաձայն հատուկ պահանջների
4. Համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում
5. Համատեղ հետազոտական ծրագրերի մշակում և իրականացում
6. Ասպիրանտների համատեղ գիտական ղեկավարների համակարգի մշակում և իրականացում
7. Գիտական կոնֆերանսների, սեմինարների, աշխատաշուկաների և կարճաժամկետ ծրագրերի /ձմեռային և ամառային դպրոցներ/ և համագործակցության այլ ուղղություններ և ձևաչափեր
Երևանի “Հայբուսակ” համալսարանը համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների, գիտահետազոտական կենտրոնների, կլինիկաների, և հասարակական կազմակերպությունների հետ: Համալսարանի և տարբեր կառույցների հետ համատեղ իրականացվում են տարատեսակ միջոցառումներ, նախաձեռնություններ և ծրագրեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Սերտ փոխհարաբերություններ են ստեղծվել ԱՄՆ-ի, Հնդկաստանի և Իրանի և բազմաթիվ այլ դեսպանություններ հետ: Վերջիններիս ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, դասախոսություններ, քննարկումներ և կլոր սեղաններ: Համալսարանի ներկայացուցիչները նույնպես տարբեր առիթներով ներկա են գտնվել դեսպանությունների կողմից կազմակերպված տարատեսակ միջոցառումներին: Ի թիվս բազմաթիվ կառույցների ԵՀՀ համագործակցում է նաև հետևյալ հաստատությունների հետ`
• Մոսկվայի բժշկա-սոցիալական ռեաբիլիտացիայի ինստիտուտ
• Մոսկվայի առողջապահության դեպարտամենի No. 26 Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա
• Մարդալեիշվիլիի ուռուցքաբանության գիտա-հետազոտական կենտրոն
• «Ֆակտում» իրավապաշտպան կազմակերպության
• Հնդկաստանի «Կամպուս» կենտրոն
• Տիրի (Մեծ Բրիտանիա) կազմակերպություն
• Educational Commission for Foreign Medical Graduates (“ECFMG”)
• “AL-NOOR” company
• “Wisdom–Gate agency Nig” LLC
• Միավորված ազգերի կազմակերպություն (զարգացման USAID ծրագիր,ՓԳՀ (UNHCR))
• Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչու¬թյուն (ABA/ROLI)
• «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ («Իրավունք բոլորի համար՝ Street Law»)