ԵՀՀ Միջազգային կապերի բաժնի գործունեությունը միտված է խթանելու համալսարանի միջազգայնացման գործընթացի առաջնահերթությունների` մասնավորապես համալսարանի` որպես ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ ուսումնահետազոտական և գիտակրթական հաստատության առաքելության անարգել իրականացումը:
Ներկայումս համալսարանը ձգտում է դառնալ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ կրթություն ապահովող, միջազգային ճանաչում ունեցող առաջավոր գիտակրթական հաստատություն՝ խթանելով կրթական, գիտական, մշակութային համագործակցությունը արտերկրի համալսարանների, գիտական, մշակութային կազմակերպությունների հետ` ընդլայնելով ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը, մեծացնելով օտարազգի ուսանողների ներգրավվածությունը համալսարանում:
“Հայբուսակ” համալսարանի Միջազգային կապերի բաժնի հիմնական խնդիրներն են`
Համալսարանի կատարած միջազգայնացման քաղաքականության արդյունքում վերջին չորս տարիներին նկատվում է արտասահմանցի ուսանողների թվաքանակի աճ:
Այսօր համալսարանը արտասահմանցի ուսանողների թվաքանակով առաջիններից է Հայաստանի բուհերի մեջ:
Համալսարանը խրախուսում է պրոֆեսորադասախոսական (ՊԴ) կազմի և ուսանողների միջազգային շարժունությունը (օտար լեզուների թրեյնինգների և այլ վերապատրաստումների կազմակերպում և ֆինանսավորում, գիտաժողովների մասնակցության ֆինանսավորում, ինչպես նաև աշխատավարձի բարձրացում), նրանց՝ արտերկրի համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցությունը: ՊԴ կազմի միջազգային շարժունության ցուցանիշները վերջին 5 տարում աճման միտում են ցուցաբերում: Միջին հաշվով տարեկան մոտ 3 տասնյակ դասախոսներ մասնակցում են տարատեսակ գիտաժողովների, կատարում են հետազոտական, ստեղծագործական աշխատանքներ արտերկրի համալսարաններում և գիտական կենտրոններում:
Վերջին տարիներին աճել է նաև հրավիրյալ դասախոսների թվաքանակը: Ներկայումս համալսարանում դասավանդում է 7 դասախոս Հնդկաստանից, մեկական՝ ԱՄՆ-ից և Իրաքից, Լիբանանից և Ավստրալիայից, 3 դասախոս` Իրանից:
Այլ երկրների բուհերում ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել են 2015-2016թթ` 19, 2016-2017թթ` 24 և 2017-2018թթ` 23 ուսանող։
Միջազգային կապերի բաժնի գործունեությունը անմիջականորեն կապված է համալսարանում որակի ապահովման գործընթացներին: Համալսարանի միջազգայնացման քաղաքականությամբ և ռազմավարությամբ նախատեսված է որակի ապահովման մի շարք նպատակներ.
Էլ. հասցե: haybusakintrel@gmail.com