hy
hy

«Մարդու իրավունքները և կոռուպցիան» թեմայով միջազգային գիտաժողով

2021 թ. նոյեմբերի 26-ին՝ Zoom հարթակով կայացավ Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի կազմակերպած «Մարդու իրավունքները և կոռուպցիան» թեմայով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի մեկնարկը տրվեց Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Ս.Լ. Հարությունյանի կողմից, ով գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց Համալսարանի գիտական գործունեությունը և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Գիտաժողովում զեկույցներով հանդես եկան հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր կենտրոններից: Զեկուցումների թեմաները գերազանցապես առնչվում էին Մարդու թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջպետական համագործակցության իրավական մեխանիզմների, կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։
Գիտաժողովի նյութերը նախատեսվում է հրապարակել Համալսարանի «Հասարակական գիտություններ» գիտական հանդեսի առաջիկա համարում։

Leave a Reply