hy
hy

ՄԱՍՆԱԿՑՈւԹՅՈւՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՐՈւՄԻՆ

ՄԱՍՆԱԿՑՈւԹՅՈւՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՐՈւՄԻՆ

Նոյեմբերի 17-19-ը ռումինական Տիմիշոարա քաղաքում կայացավ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի, Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի և Ուսանողների եվրոպական միության կազմակերպած Որակի ապահովման եվրոպական ֆորումը՝ Ձևավորում, թե՞ կիսում․ որակի ապահովումն արժեքներին միտված Եվրոպական բարձրագույն կրթության -տարածքում, որին մասնակցեցին ԵՀՀ-ի ներկայացուցիչներ Զարգացման և կրթության որակի ապահովման գծով պրոռեկտոր Հ․ Կաժոյանը և ԶԿՈԱԿ համակարգող Մ․ Հովհաննիսյանը։
Ֆորումի շրջանակում կայացան բազմաթիվ օգտակար նիստեր, քննարկումներ, գործնական ներկայացումներ և հանդիպումներ ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Միջոցառման կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցան Տիմիշոարայի Արևմտյան համալսարանի կամավոր ուսանողները, որոնք ամբողջովին ընկղմված էին կազմակերպչական գործընթացներում։
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի կրթության նախարար տիկին Լիջյա Դեկան։
Ֆորումի բանախոսությունները նվիրված էին հիմնական արժեքներին․ անդրադարձ կատարվեց ակադեմիական ազատությանը, ակադեմիական ազնվությանը, ինքնավարությանը, վստահությանը, ուսանողների և աշխատակազմի մասնակցայնությանը, ինչպես նաև ուսանողների ներգրավվածությանը որակի ապահովման գործընթացներում, և այլն։
Բոլոր նիստերն օգտակար եղան նոր փորձառություն ձեռք բերելու և սովորելու առումով։