hy
hy

Մագիստրոսական թեզերի և դիպլոմային աշխատանքների պաշտպանություն

Մագիստրոսական թեզերի և դիպլոմային աշխատանքների պաշտպանություն

Հաջողությամբ ավարտվեց Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի «Ընդհանուր մանկավարժություն» («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա») և «Հոգեբանություն» մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողների մագիստրոսական թեզերի և դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Գնահատող հանձնաժողովները, բարձր գնահատելով և արժևորելով ուսանողների աշխատանքները, որոնք կառուցված էին մասնագիտական խոր ուսումնասիրությունների, հետազոտական աշխատանքների, վիճակագրական տվյալների հիման վրա, հանդես եկան նաև աշխատանքների կատարման բարելավմանն ուղղված առաջարկներով:
Շնորհավորում ենք ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին և մաղթում նրանց մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Leave a Reply