hy
hy

Ճանաչողական այց <<Հերոսների վերականգնողական քաղաք­>>

ԵՀՀ <<Ռոսլին>> արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի <<Հոգեբանություն>> մասնագիտության ուսանողները մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ և նույն ամբիոնի դասախոսների ուղեկցությամբ այցելեցին <<Հերոսների վերականգնողական քաղաք>>:
Այցն ուսանողների համար ճանաչողական էր:
Ուսանողները շրջեցին <<քաղաքում>>, տեղի հոգեբանի ուղեկցությամբ եղան բոլոր սենյակներում, ծանոթացան զինվորների առօրյային, իրականացվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկություններին:
<<Հերոսների վերականգնողական քաղաքում>> ստեղծվել են զինվորների հոգեկան առողջության բարելավման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Ուսանողները բավական ակտիվ էին, հետաքրքրված. այդ էին վկայում նրանց հարցերը և դրանց բովանդակությունը:
Շնորհակալություն ենք հայտնում համալսարանի ղեկավարությանը նմանատիպ նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար։

Leave a Reply