
ԵՀՀ «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողները ճանաչողական այց կատարեցին «ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»: Ճանաչողական այցի ընթացքում ուսանողները ծանոթացան Հանձնաժողովի գործունեության նպատակներին, խնդիրներին, լիազորություններին և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասություններին: Ճանաչողական այցը եզրափակվեց՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ Գ. Բաղրամյանի հետ հանդիպումով: