hyru
hyru

Հրավեր մասնակցելու բժշկական հետազոտական սարքավորումների ձեռքբերման բաց գնառաջարկի

26․04․2022

Հրավեր մասնակցելու սարքավորումների ձեռքբերման բաց գնառաջարկի

Երևանի «Հայբուսակ» համալսարանը (այսուհետ՝ Կազմակերպություն) հրավիրում է մասնակցելու բժշկական հետազոտական սարքավորումների ձեռք բերման բաց գնառաջարկին՝  Կազմակերպության կողմից իրականացվող (21T-3B210) հետազոտական ծրագրի իրականացման համար:

  1. Բաց գնառաջարկի մրցույթն կիրականացվի մեկ փուլով։ Հանձնաժողովի կողմից կընտրվի լավագույն պայմաններ` տեխնիկական պայմաններին բավարարող, նվազագույն գին երաշխիքային սպասարկում առաջարկող մատակարարը:
  2. Ընտրված մատակարարի հետ կիրականացվեն բանակցություններ՝ մատակարարման և վճարման ժամանակացույցի հստակեցման նպատակով։
  3. Պայմանագրով կարող են սահմանվել կանխավճար, սակայն առավելություն կտրվի այն հայտերին, որոնք կնախատեսեն վճարումը իրականացնել սարքավորումները պատվիրատուի կողմից ստանալուց հետո։
  4. Բաց գնառաջարկին կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող իրավաբանական անձինք՝ հավասար պայմաններով։
  5. Գնարաջրկները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ 
  6. Հավելյալ տեղեկատվության համար կարող եք Ձեր գրավոր հարցերն ուղղել գնման իրականացման պատասխանատուներին 

Պատասխանատուներ՝                                                                                             

Ծրագրի ղեկավար՝

Երևանի <<Հայբուսակ>> համալսարանի

Բժշկական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն

Տիգրան Պետրոսյան

Հեռ..093-73-45-79

 

Երևանի <<Հայբուսակ>> համալսարանի

Ֆինանսա-տնտեսական բաժնի ղեկավար՝ 

Լևոն Թումանյան

Հեռ. 091-43-47-85

  1. Գնառաջարկը պետք է համապատասխանի սույն հայտարարության պայմաններին: Այն հիմք կհանդիսանա պայմանագրի հիմնական դրույթների սահմանման համար։

 

8․ Գնառաջարկների ընդունումը

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն։

  1. Գնառաջարկները պետք է ներկայացվեն հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։ 
  2. Ապրանքերի գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով (ՀՀ ռեզիդենտ կազմակերպության դեպքում)  և Եվրոյով կամ ռուսական ռուբլով (ոչ ռեզիդենա կազմակերպության դեպքում): 
  3. Գինը կարող է ներառել նաև սարքավորումների տեղափոխումը, տեղադրումը և գործարկումը։
  4. Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն Է 31.08.2022, 17:00 (Երնանի ժամանակով).
  5. Գնառաջարկները պետք է ներկայացվեն փակ կնքված ծրարով կամ էլեկտրոնային փոստով ՝ ուղարկելով deanoffisehaybusak@gmail.com և haybusak@gmail.com  հասցեով։ (Գաղտնիությունը երաշխավորվում է մինչև հանձնաժողով կողմից որոշման կայացումը)

 

Երևանի «Հայբուսակ» համալսարան

6 Աբելյան, Երևան 0038

Սարքավորումների ձեռքբերման գնառաջարկ

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագիր՝ 21T-3B210

  1. Մրցույթի անցկացման պայմանները

8.1. Գնառաջարկը գնահատվում է բոլոր տեսակի սարքավորումների համար առաջարկվող լավագույն ա) գին. բ) որակ և գ) երաշխիքային սպասարկման տևողություն հիման վրա: Գները պետք է ներկայացվեն յուրաքանչյուր միավոր սարքավորման համար: 

8.2. Առաջարկվող գներից բացի հաշվի են առնվելու Հայասատանում կամ արտերկրում մատակարարի աշխատանքային կենսագրությունը և առաջարկվող ասրքավորումների պարամետրերն ու երաշխիքային պայմանները:

8.3. Մրցույթում կհաղթի այն հայտատուն, ով կներկայացնի բոլոր տեսակի սարքավորումների համար առաջարկվող ամենամատչելի գնառաջարկը նույն տեխնիկական պարամետրերն ունեցող սարքավորումների համար:

8.4. Մրցույթի արդյունքները կամփոփվեն վերջնաժամկետի լրանալուց հետո  10 աշխատանքային օրում և մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով։

Հավելված 1

Գնառաջարկում պետք է ներառված լինեն հետևյալ ապրանքները կամ տեխնիկական պարամետրերով դրանց չզիջող նմանատիպ ապրանքներ։ 

Item

1

Մարդու մարմնի բաղադրության վերլուծության համակարգ

2

Ստաբիլոմետր / ստաբիլոմարզասարք(շարժական/դյուրակիր)

   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   
   

Leave a Reply