Հետազոտական համալսարանների դերը, որպես ժամանակի հրամայական, այլևս կենսական պահանջ է, որտեղ կրթական գործընթացի անքակտելի բաղադրիչը պետք է հանդիսանա գիտական և հետազոտական ակտիվ գործունեությունը, արդյունքների արդյունավետ արտադրական շրջանառությունը՝ բանիմաց և հոգատար մասնագետների ու գիտնականների համատեղ ջանքերով։ Վերոնշյալ նպատակի իրականացմանը ձեռնամուխ է եղել նաև ԵՀՀ նորաստեղծ /2022 թ․ սեպտեմբեր/ Հետազոտությունների ռեսուրս կենտրոնը: Հետազոտությունների ռեսուրս կենտրոնը սատարում է համալսարանի առաքելությանը` ձևավորերլով ստեղծարար և ներառական գիտահետազոտական մշակույթ ունեցող առաջատար հետազոտական համալսարան, որը համակարգում է գիտական, հետազոտական, գիտամեթոդական, փորձագիտական աշխատանքները։
Ուղղորդում, ինտեգրում և տրամադրում է բազմամասնագիտական մրցունակ հետազոտություններ՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտների բարելավման և առաջընթացի նպատակով։
Կենտրոնի կողմից մշակվել և և շարունակում է ներդրվել մի շարք մեխանիզմներ, կանոնակարգեր և ընթացակարգեր, որոնք միտված են կանոնակարգելու կենտրոնի գործունեությունը և ստեղծելու նպաստավոր պայմաններ մտավոր ներուժի պահպանման և զարգացման համար: Կենտրոնը նախատեսում է վերաճել նաև խորհրդատվական գործունեություն ծավալող կենտրոնի, որտեղ գիտական արդյունավետ աշխատանքներ կատարելու նպատակով կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն: Կենտրոնը բաց է ցանկացած ազգային և միջազգային գիտական, գիտահետազոտական, գիտամեթոդական և փորձագիտական համագործակցության համար։