Այս գրառումը կատարում եմ իմ նախկին /ՀԲՀ/ ուսանողների և շրջանավարտների խնդրանք-պահանջով, որոնք կորցրել էին կապը ֆակ-ի հետ և ունեն տեղեկատվության կարիք։ Ուստի, նրանց համար առանձնացնում եմ հետևյալը․
Կրթության որակի միջազգային հավատարմագրում ստացած «Հայբուսակ» համալսարանը շարունակում է ընդունելությունը «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում։
Իրավաբանական ֆակ-ում ուսուցումն իրականացվում է․
- Առկա, հեռակա, դեմառդեմ և հեռավար,
- ուսման վարձը մատչելի է,
- ֆակ-տն ունի որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ,
- բարելավված կրթական միջավայր,
- վերանայված կրթական ծրագրեր, որոնցում շեշտադրում է կատարվել դասավանդման և ուսումնառության մեթոդաբանությանը, ուսանողակենտրոն դասավանդում իրականացնելու համար սովորողների ինքնուրույնության և անհատական ունակությունների զարգացմանը,
- աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ՝ նաև արտասահմանում,
- իրավաբանական կլինիկայի գործունեություն, որը կարևոր հարթակ է մասնագիտական հմտություններ և կարողություններ ձևավորելու, բնակչությանը անվճար իրավաբանական ծառայություններ մատուցելու, միջբուհական համագործակցության և միջազգային կառույցների հետ փոխշահավետ գործակցության համար։
Ինչպես տեսնում եք՝ «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում շարունակվում են լավագույն ավանդույթները՝ անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և կարողություններով օժտված մասնագետներ պատրաստելու՝ ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։