hy
hy

«Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողների մասնակցությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում

24․05.2021թ. ժամը 14:00-ին դատական նիստերի դահլիճում Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողները մասնակցեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ կայացած դռնբաց դատական նիստերին։

Դատական նիստերի ավարտից հետո դատավոր Երեմ Եսոյանի և ուսանողների միջև տեղի ունեցավ մասնագիտական բովանդակալից քննարկում՝ հետևյալ հարցերի շուրջ․ դատավորի մասնագիտական նրբությունների, դատական գործունեության պրակտիկայի, մասնավորապես՝ քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայի, դատական քննության փուլերի առանձնահատկությունների, ինչպես նաև դատավարական կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Leave a Reply