hyenru
hyenru

Իրադարձություններ

21.12.20

ՎԵԲԻՆԱՐ «HYPOTHESIS ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ MOODLE ՀԱՐԹԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ վեբինար «Hypothesis սոցիալական ընթերցանության գործիքի կիրառումը Moodle հարթակում» թեմայով, որը կայացավ Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Վեբինարը վարում էր Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աննա Գևորգյանը:

Նա մասնակիցներին ներկայացրեց Hypothesis սոցիալական ընթերցանության գործիքի ընձեռած հնարավորություններն ու առավելությունները Moodle հարթակում և պատասխանեց նրանց հարցերին:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, բ.գ.թ. Եվա Թորոսյանը, Կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Սեդա Աբրահամյանը, համակարգչային բաժնի պատասխանատու Շուշանիկ Հակոբյանը, բժշկական ֆակուլտետի դասախոսներ Հուրի Քահքէճեանը, Շաղիկ Մինասյանը, Եվա Օհանյանը, Նարեկ Մարգարյանը և Կատարինա Ահարոնյանը:

26.11.20

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ ՎԵԲԻՆԱՐ

Ս.թ. նոյեմբերի 26-ին Զում հարթակի միջոցով կայացավ հասարակական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար վեբինար, որն իրականացրեց ուսումնամեթոդական բաժնի մեթոդիստ Լուսինե Էքմեքչյանը և ԿՈԱԿ մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը: Լուսինե Էքմեքչյանը «Ուսանողակենտրոն ուսուցում» թեմայի շրջանակներում ներկայացրեց ուսանողակենտրոն մոտեցման ձևավորումն ու զարգացումը, կիրառումը։ Մարիամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Կրթության որակի ապահովման կենտրոնի գործունեությունը», որին կարելի է ծանոթանալ՝ այցելելով Երևանի «Հայբուսակ» համալսարանի կայքում ԿՈԱԿ բաժին կամ ԿՈԱԿ ֆեյսբուքյան խումբ։

Վեբինարի ավարտին վարողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

17.11.20

ՎԵԲԻՆԱՐ «ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԻ 20-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՊԱԳԱՆ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. նոյեմբերի 17-ին Եվրոպական համալսարանների ասոցիացիան կազմակերպել էր վեբինար «Բոլոնյան գործընթացում սոցիալական բաղադրատարրի 20-ամյա գործունեությունը. ձեռքբերումները և ապագան» թեմայով:

Մասնակիցները քննարկեցին ներառական ուսումնառության միջավայրի ստեղծումը և բարելավումը, ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունեցող ուսանողների նկատմամբ հատուկ ուշադրության անհրաժեշտությունը, խոցելի խմբերի ուսանողների և աշխատակազմի համար մասնակցության խթանումը շարժունություններին, ֆիզիկական, ինչպես նաև այլ տարբերակներով շարժունությունների ծավալի մեծացումը և այլ սկզբունքներ: 

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, ուսումնամեթոդական բաժնի մեթոդիստ Լուսինե Էքմեքչյանը և հասարակական գիտությունների ֆակուլտետի դասախոս Երան Խաչատրյանը:

12.11.20

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ 2020-ԻՆ

Ս.թ. նոյեմբերի 12-ին առցանց տեղի ունեցավ Որակի ապահովման եվրոպական ֆորում 2020-ը, որի շրջանակում եվրոպական որակի ապահովման տարբեր գործակալություններ ներկայացնող բանախոսները կիսեցին իրենց գաղափարները իրենց դերի, որակի մշակույթի զարգացման, համավարակով պայմանավորված՝ վիրտուալ ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունավետության և ալ թեմաների վերաբերյալ:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին Միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

10.11.20

ԵՀԱ ՎԵԲԻՆԱՐ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ.-ի նոյեմբերի 10-ին կայացավ վեբինար «Եվրոպական որակի ապահովման շրջանակի ներածություն» թեմայով, որը կազմակերպել էր Եվրոպական համալսարանների ասոցիացիան (ԵՀԱ):

Վեբինարը վարեցին ԵՀԱ-ի բարձրագույն կրթության քաղաքականության ղեկավար Թիա Լուկկոլան և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) տնօրեն Մարիա Քելոն: Բանախոսներն անդրադարձան որակի ապահովման չափանիշներին և ուղեցույցներին, ինչպես նաև սկզբունքներին, որակի մշակույթի զարգացմանը, ներքին և արտաքին շահակիցների պահանջներին և ակնկալիքներին, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրի (EQAR) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գործունեությունների շրջանակին և այլն:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

05.11.20

ՎԵԲԻՆԱՐ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԹՎԱՅՆԱՊԵՍ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

«Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցը» (EDEN) ս.թ. նոյեմբերի 5-ին «Եվրոպական առցանց ուսուցման շաբաթվա» ընթացքում կազմակերպել էր վեբինար «Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում թվայնապես բարելավված ուսումնառություն. ներկայիս իրադրությունը և հեռանկարները»:
Վեբինարի ընթացքում բանախոսները քննարկեցին Եվրոպական համալսարանների ասոցիացիայի իրականացրած «Եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում թվայնապես բարելավված ուսումնառություն» հարցման արդյունքները, վերլուծեցին եվրոպական բուհերի արձագանքը համավարակի առաջացրած ճգնաժամանին, համակցված (առկա և հեռավար) ուսումնառության արդյունավետությունը, վիրտուալ շարժունությունը, թվային տեխնոլոգիաներից օգտվելու գրագիտության աստիճանը տարբեր ոլորտներում, թվայնացումը և որակի ապահովման գործընթացները, թվայնացման դերը կրթությունն ավելի հասանելի դարձնելու և ներառման մեջ, հաջորդ 5 տարիների ընթացքում զարգացման ռազմավարկան ծրագրի առաջնահերթությունները և թվայնացման քաղաքականությունը:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը, բժշկական ֆակուլտետի որակի ապահովման ավագ մասնագետ Լուսինե Գրիգորյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:
(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև)
04.11.20

ՎԵԲԻՆԱՐ «ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌՑԱՆՑ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

«Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցը» (EDEN) ս.թ. նոյեմբերի 4-ին «Եվրոպական առցանց ուսուցման շաբաթվա» շրջանակներում կազմակերպել էր վեբինար «Ձեր ուսանողներին առցանց գնահատելու գործնական և մանկավարժական միջոցներ» թեմայով:
Եվրոպացի բանախոսներն անդրադարձան իռլանդական փորձին՝ ներկայացնելով աշխատակազմի զարգացման ծրագիրը՝ թվային հմտությունները, մրցունակությունը և ինքնավստահությունը բարելավելու համար, այլընտրանքային գնահատման միջոցների օգտագործման մեջ քեյսերի ուսումնասիրության նշանակությանը, էլեկտրոնային պորտֆոլիոյի ցանցի կիրառումանն ու առավելություններին, որն ուսանողակենտրոն է և նպաստում է մոտիվացիայի և ներգրավվածության բարձրացմանը՝ առաջարկելով նորարարական գնահատում՝ աջակցելով ուսանողների ինքնուրույն ուսումնառությանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանությանը, առցանց ֆոկուս խմբերի ձևավորմանը, գնահատման և հետադարձ կապի ռեֆլեքսիայի ճկունությանը:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեց միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը, բժշկական ֆակուլտետի որակի ապահովման ավագ մասնագետ Լուսինե Գրիգորյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:
(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև)

02.11.20 - 09.11.20

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՎԵԲԻՆԱՐ «ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ

«Եվրոպական հեռավար և էլեկտրոնային ուսուցման ցանցը» (EDEN) ս.թ. նոյեմբերի 2-9-ը կազմակերպել է «Եվրոպական առցանց ուսուցման շաբաթ», որը մեկնարկեց «Նոր միջազգային շարժունության հեռանկարներ և մարտահրավերներ զարգացող համալսարանների համար» թեմայով վեբինարով:
Հեղինակավոր բանախոսներն իսպանական, իտալական և պորտուգալական համալսարաններից ներկայացրին համավարակի պայմաններում միջազգային շարժունության ապահովման հիմնախնդիրները, ինչպիսիք են՝ ընդլայնված և բալանսավորված աշխարհագրությամբ շարժունության հնարավորությունները՝ (ֆիզիկական, վիրտուալ և համակցված) և՛ ուսանողների, և՛ աշխատակազմի համար, ավտոմատացված և արդյունավետ տվյալների փոխանակումը, միջազգայնացման դյուրացումը, համատեղ կամ անձնավորած եվրոպական դիպլոմների մշակումը, բազմալեզու և միջմշակութային միջավայրի ապահովմանը, մարդակենտրոն մոտեցման ներդնումը, վիրտուալ շարժունության և փոխանակման հնարավորությունները` Erasmus+ Virtual-ի շրջանակներում, առցանց մշակութային և այլ գործունեությունների խթանումը:
Երևանի Հայբուսակ համալսարանից վեբինարին մասնակցեցին Միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:
(Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև):

29.10.20

2020թ. հոկտեմբերի 29-ին ԵՀՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը մասնակցել է ՛՛Բարելավելով հասանելիությունը և ապահովելով որակյալ ճկուն ուսուցում և գնահատում ՛՛ թեմայով սեմինարին:

Սեմինարի ընթացքում մասնակիցները ներկայացրել են այն մարտահրավերները, որոնք առաջացել են COVID-19 համավարակի հետևանքով: Ըստ նրանց, վերջինս արագացրել է բարձրագույն կրթության մեջ թվային տրանսֆորմացիան, որը խթանել է, որպեսզի համալսարանների անձնակազմերը վերանայեն ուսումնառության գործընթացը: Սա հանգեցրել է նորարարությունների արագացմանը և անհրաժեշտություն կիրարկել համապատասխան տեխնոլոգիաներ՝  լուծումներ գտնելու համար:

Փորձագետները քննարկել են կրթության ոլորտի տեխնոլոգիաներում կիրառվող կարևոր փոփոխությունները: Ավելին, կրթության այս նոր ժամանակաշրջանում, դասավանդողները պետք է տրամադրեն ուսանողներին ճկունություն ստեծելու իրենց սեփական ուսուցման փորձառությունը: Նրանք կարիք ունեն  երկարաժամկետ պլանների, որովհետև համալսարանները չեն պատկերացնում վերադարձ մինչև արգելափակումները կիրառվող ուսուցման մեթոդներին: Ապագան առաջարկում է տարբեր հնարավորություններ, ներառյալ ուսուցման բնագավառում վերլուծությունների ավելի շատ կիրառում, ուսուցման ընթացքի ավելի շատ վերահսկողություն, դասախոսությունների ձայնագրում, ներգրավվածության մեծացում և կրթության հասանելիություն ավելի լայն շրջանակներին: Ի վերջո նրանք հանգեցին այն եզրակացության, որ տեխնոլոգիաները մեծ դերակատարություն կունենան կրթության ոլորտում:

28.10.20

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՎԵԲԻՆԱՐ

Երևանի «Հայբուսակ» համալսարանում վերսկսվել են պրոֆեսորադասախոսական կազմի համար Կրթության որակի ապահովման կենտրոնի վեբինարները:

Ս.թ. հոկտեմբերի 28-ին Զում հարթակի միջոցով կայացավ հումանիտար ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար վեբինար, որը վարեցին ուսումնամեթոդական բաժնի մեթոդիստ Լուսինե Էքմեքչյանը և ԿՈԱԿ մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը: Լուսինե Էքմեքչյանը «Ուսանողակենտրոն ուսուցում» թեմայի շրջանակներում ներկայացրեց ուսանողակենտրոն մոտեցման ձևավորումն ու զարգացումը, շեշտադրեց ուսանողակենտրոն ուսուցման առավելությունները թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար։ Մարիամ Հովհաննիսյանը ներկայացրեց «Կրթության որակի ապահովման կենտրոնի գործունեությունը» և, Կենտրոնի վերջին իրադարձություններին ծանոթանալու համար, խնդրեց այցելել համալսարանի կայքի ԿՈԱԿ բաժին կամ միանալ ֆեյսբուքյան խմբին։

Վեբինարի ավարտին վարողները պատասխանեցին մասնակիցների հարցերին:

29.09.20

ՎԵԲԻՆԱՐ «ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ. ԲՈԼՈՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. սեպտեմբերի 29-ին Եվրոպական համալսարանների ասոցիացիան կազմակերպել էր վեբինար, որը նվիրված էր բուհերում Բոլոնյան գործընթացների ներդրմանը և խոչընդոտների վերացմանը:
Բանախոսները Շվեդիայից և Բելգիայից ներկայացրին իրեն երկրներում Բոլոնիայի ներդրման պատմությունը, կրթության որակի վրա դրական ազդեցությունը, առավելությունները և հետագա հեռանկարները: Վեբինարի մոդերատոր Էլլա Ռիչին Միացյալ Թագավորությունից կազմակերպեց հարցումներ և բանախոսների հետ քննարկեց հարցումների արդյունքները, ինչպես նաև մասնակիցների հարցերը:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին բժշկական ֆակուլտետի դեկանի տեղակալ Նարինե Մարտիրոսյանը և Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

22.09.20

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ DAAD ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆԸ

Ս.թ. սեպտեմբերի 22-ին DAAD (գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության)
հայաստանյան գրասենյակը Զում հարթակի միջոցով շահակիցների համար կազմակերպել էր առցանց
հանդիպում, որր ընթացքում ներկայացվեցին մագիստորսական և ամառային դասընթացների
կրթաթոշակային ծրագրերը, դիմելու ընթացակարգը: Խորհրդատվության ավարտին մասնակիցները հարցեր
հղելու հնարավորություն ստացան:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից խորհրդատվությանը մասնակցեցին Միջազգային կապերի
բաժնի մասնագետ Էլյա Ղիասյանը, Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Աղաբեկյանը և
Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

02.09.20

ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Կրթության որակի ապահովման կենտրոնը շարունակում է կազմակերպել որակի պատասխանատուների հանդիպումեր՝ ռեկտոր Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ս.թ. սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ բարելավման ուղիների վերաբերյալ հերթական հանդիպումը, որի ընթացքում Երևանի Երևանի «Հայբուսակ» համալսարանի Կրթության որակի ապահովման տնօրեն, բ.գ.թ. Եվա Թորոսյանը ներկայացրեց մինչ այժմ կատարված աշխատանքերը և քննարկեց մասնակցիների առաջարկությունները:

15-17.07.20

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ»

Ս.թ. հուլիսի 15-17 ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ վերապատրաստում «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՒ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT) Էրազմուս+ ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։
Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը և մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

22.06.20

ՎԵԲԻՆԱՐ «Ի՞ՆՉ Է ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. ԻՆՉՊԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ.-ի հունիսի 22-ին «Պարադիգմա» կրթական հիմնադրամը կազմակերպել էր վեբինար Ի՞նչ է ձևավորող գնահատումը. ինչպես բարձրացնել առաջադիմությունը թեմայով, որը վարեց ձևավորող գնահատման համահեղինակ, բրիտանացի հանրահայտ մանկավարժ Դիլըն Ուիլիամը: 

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ կայացած հանդիպմանը նա մասնակիցներին ներկայացրեց գնահատման համակարգի և հետադարձ կապի պահպանման իր մոտեցումները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների մեկնաբանություններին: (Հանդիպման տեսագրության հղումը կարող եք տեսնել ստորև):

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը, տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

17.06.20

ՎԵԲԻՆԱՐ «Ո՞ՐՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. հունիսի 17-ին Բրիտանական խորհուրդը «Բարձրագույն կրթության երկխոսություններ» խորագրով միջազգային վեբինարների շրջանակում կազմակերպել էր վեբինար «Ո՞րն է անդրազգային կրթության ապագան» թեմայով: Հանդիպումը կայացավ Microsoft Teams հավելվածով:

Հանդիպման ընթացքում բանախոսները քննարկեցին Covid-19 համավարակով պայմանավորված հեռավար կրթության որակի ապահովման հիմնախնդիրները, միջազգային համագործակցությունները, փոխանակման ծրագրերը, ինչպես նաև պարզաբանեցին մասնակիցների հաղորդագրությունները:

Ուղիղ հեռարաձակմամբ իրադարձությանը Երևանի «Հայբուսակ» համալսարանից մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը, մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը և հարցումների պատասխանատու Արշալույս Հարությունյանը:

16.06.20

ՎԵԲԻՆԱՐ «ԻՆՉՊԵՍ Է COVID 19-Ը ԲԱՐԵՓՈԽԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. հունիսի 16-ին կայացավ միջազգային վեբինար՝ «Ինչպես է COVID 19-ը բարեփոխել համալսարանները» թեմայով, որը կազմակերպել էր «European Network of Living Labs Community» կազմակերպությունը` Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հրավերով: Հանդիպումը կայացավ GoToMeeting հավելվածով:

Վեբինարի առաջին կեսի ընթացքում բանախոսներն Իսպանիայից, Ֆինլանդիայից, Դանիայից և Հարավային Աֆրիկայից ներկայացրեցին իրենց մոտեցումները համավարակով պայմանավորված հեռավար կրթության վերաբերյալ, դրա ազդեցությունը շահակիցների վրա, իսկ երկրորդ հատվածում քննարկեցին բուհերի անելիքները՝ ստեղծված իրավիճակում արդյունավետ գործելու համար:

Երևանի Հայբուսակ համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը, տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

01.06.20

ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնն ս.թ. հունիսի 1-ին ZOOM հարթակի միջոցով այս անգամ հանդիպում ունեցավ վարչական կազմի ղեկավարների հետ, որին մասնակցեց նաև ռեկտոր Սուրեն Հարությունյանը։

Վարչական կազմի հետ հետադարձ կապ ապահովելու նպատակով Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Կրթության որակի ապահովման կենտրոնից բավարարվածության» հարցման ամփոփումը։ Մասնակիցները ներկայացրին այն ուղղությունները, որտեղ տեսնում են առաջընթաց և բարեփոխումներ, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ դեռևս բարեփոխումների կարիք կան։

Որոշվեց ապագայում շարունակել նման ձևաչափով հանդիպումները։

21.05.20

ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՀՀ ԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈւԼՏԵՏԻ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ

ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնը նախաձեռնել է հանդիպումներ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Այս անգամ կայացավ հանդիպում ս.թ. մայիսի 21-ին բժշկական ֆակուլտետի դասախոսներինի հետ՝ ZOOM հարթակի միջոցով։

Դասախոսների հետ հետադարձ կապ ապահովելու նպատակով Հանդիպման ընթացքում նրանց ներկայացվեց «Հայբուսակ» համալսարանի կրթական միջավայրից դասավանդողների բավարարվածության» հարցման ամփոփումը։ Նրանք ևս մեկ անգամ մատնանշեցին առաջընթաց գրանցած ոլորտներում, ինչպես նաև այն ուղղությունները, որտեղ կցանկանային տեսնել բարեփոխումներ։

Դասախոսները ցանկացան, որպեսզի նման հանդիպումներն ավելի հաճախ լինեն:

12.05.20

ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՀՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ

ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնը նախաձեռնել է հանդիպումներ պրոֆեսորադասախոսական կազմի հետ։

Հանդիպումը կայացավ ս.թ. մայիսի 12-ին տնտեսագիտական, իրավագիտության և միջազգային հարաբերությունների, հումանիտար ու դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետների դասախոսներինի և դեկանների հետ ZOOM հարթակի միջոցով։

Դասախոսների հետ հետադարձ կապ ապահովելու նպատակով Հանդիպման ընթացքում նրանց ներկայացվեց «Հայբուսակ» համալսարանի կրթական միջավայրից դասավանդողների բավարարվածության» հարցման ամփոփումը։ Նրանք ևս մեկ անգամ մատնանշեցին առաջընթաց գրանցած ոլորտներում, ինչպես նաև այն ուղղությունները, որտեղ կցանկանային տեսնել բարեփոխումներ։

Որոշվեց այսուհետև դասախոսների հետ հանդիպել յուրաքանչյուր կիսամյակ գոնե մեկ անգամ՝ հարցումների վերաբերյալ հետադարձ կապ ապահովելու նպատակով։

06.05.20

ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՀՀ ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնը նախաձեռնել է հանդիպումներ ուսանողների հետ։

Առաջին հանդիպումը կայացավ ս.թ. մայիսի 6-ին Ուսանողական պառլամենտի ներկայացուցիչների հետ «Զում» հարթակի միջոցով։

Ուսանողների հետ հետադարձ կապ ապահովելու նպատակով Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին «Շենքային պայմանների» և «Դասախոսը ուսանողի աչքերով» հարցումների ամփոփումը։ Ուսանողները հնարավորություն ունեցան ստանալու արդյունքների վերաբերյալ ամփոփումը։ Նրանք ևս մեկ անգամ մատնանշեցին կատարված փոփոխությունները, նշեցին այն ոլորտները որտեղ կցանկանային տեսնել բարեփոխումներ։

Որոշվեց այսուհետև ուսանողների հետ հանդիպումներ կազմակերպել ավելի հաճախ։

07.04.20

Հավատարմագրման պետական գրանցամատյանը համալրվել է։

Երևանի «Հայբուսակ» համալսարանի հավատարմագրման մանրամասներին կարող եք ծանոթանալ հղման ներքո`
http://www.anqa.am/en/institutional-accreditation-state-register/yerevan-haybusak-university/?fbclid=IwAR3_ulv-g-bNTdb4NHGVp3BNHCgq263EHAEXN0BFl5xsCw0JQeI77GiDoEI

 

07.04.20

ԿՈԱԿ 2-ՐԴ ՆԻՍՏ

Ս.թ. ապրիլի 7-ին Զում հարթակի միջոցով առցանց կայացավ Երևանի «Հայբուսակ» համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի՝ 2020 թ.-ի երկրորդ նիստը։

Նիստին մասնակցում էին կենտրոնի բոլոր աշխատակիցները՝ տնօրեն, կ.գ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանը, տնօրենի տեղակալներ փ.գ.թ., դոցենտ Գասպար Ավագյանը, Նարինե Հովսեփյանը, մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը և հարցումների պատասխանատու Արշալույս Հարությունյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում և երկրում արտակարգ իրավիճակով պայմանավորված կրթական գործընթացի նոր կարիքների, պահանջների և որակի ապահովման պատշաճ իրականացումը, ուսանողների առաջարկությունների համար առցանց հարթակի ստեղծումը և ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի նոր տիպի հարցումների անցկացումը։

06.02.20

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԻՍՏ

Ս.թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ Երևանի Հայբուսակ համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի (ԿՈԱԿ) 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին նիստը, որին մասնակցում էին ԿՈԱԿ տնօրեն, կ.գ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանը, տնօրենի տեղակալներ փ.գ.թ., դոցենտ Գասպար Ավագյանը, Նարինե Հովսեփյանը, մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը և հարցումների բաժնի պատասխանատու Արշալույս Հարությունյանը:

05.02.20

ARMDOCT ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ս.թ. փետրվարի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը։

ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրոպացի համագործակիցները, որոնք ՀՀ համագործակիցների հետ միասին առաջիկայում կներկայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնարավոր լուծումներ։

Հանդիպմանը նաև մասնակցեց Երևանի «Հայբուսակ» համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Նարինե Հովսեփյանը:

12.12.2019

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒ՜Մ ԵՆՔ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.11.2019

«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՐԱԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

Երևանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային կապերի բաժնի մասնագետ Լիլիթ Պետրոսյանը ս.թ. նոյեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցեց «Համալսարաններում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» թեմայով տարածաշրջանային սեմինարին, որը կազմակերպել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը:

08.11.2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ

«Հայբուսակ» համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի անդամները մասնակցեցին ս.թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նոյեմբերի 8-ին Խ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացած Էրազմուս+ երևանյան տեղեկատվական օրերին:

Բացման խոսքով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Պանելային քննարկումների մասնակիցները ներկայացրին Էրազմուս+ գործողությունները, ծրագրերին մասնակցության իրենց փորձերը և պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Միջոցառման ավարտին հայկական և իսպանական բուհերի համագործակցության հեռանկարով կազմակերպվել էր հայիսպանական կոնտակտային սեմինար:

18.10.2019

«ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ. ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՄ TAIEX ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Ս.թ. հոկտեմբերի 17-18-ը Հայբուսակ համալսարանի աշխատակիցները՝ ներառյալ գիտական հարցերով պրոռեկտոր Մարտին Աբրահամյանը, Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը, կենտրոնի տնօրենի տեղակալ Գասպար Ավագյանը, տեղակալ և Կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Սեդա Աբրահամյանը, մանկավարժության և հոգեբանության ամբինի վարիչ Հայկ Պետրոսյանը, հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի մասնագետ Լիլիթ Պետրոսյանը մասնակցեցին «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովին:

Հիմնական նպատակը եվրոպական փորձի և փորձառության փոխանակումն էր՝ կապված գիտական աստիճանների ճանաչման և համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման միջոցների հետ:

Իրադարձության վայրը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան էր: 

10.10.2019

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ. ԿԻՍՎԻ՛Ր ՓՈՐՁՈՎԴ ՄԵԶ ՀԵՏ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Ս. թ.- ի հոկտեմբերի 10-ին Erasmus Days 2019-ի շրջանակներում նախաձեռնած «Կրթություն Եվրոպայում. կիսվի՛ր փորձովդ մեզ հետ» տեղեկատվական սեմինարի ընթացքում «Հայբուսակ» համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն կենս. գիտ. թ., դոցենտ Աննա Սուքիասյանը իր փորձով կիսվեց մասնակիցների հետ՝ որպես գերմանական ԴԱԱԴ ծրագրի կողմից ֆինանսավորված շրջանավարտ։ Թե՛ դասախոսները, և թե՛ ուսանողները տեղեկացան արտասահմանում սովորելու առավելությունների մասին, ծանոթացան և շփվեցին շրջանավարտների հետ:

26.09.2019

ԷՐԱԶՄՈՒՍ+ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ՝ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ» (C3QA) ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում ֆրանսաիկան համալսարանում ս.թ. սեպտեմբերի 26-ին կայացավ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի եզրափակիչ համաժողովը:
Համաժողովի մեկնարկին ելույթ ունեցան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ՆԳ Ժոնաթան Լաքոտը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Հայբուսակ համալսարանից համաժողովին մասնակցեցին Կարիերայի կենտրոնի ղեկավար և Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ (ՄԿԾների գծով) Նարինե Հովսեփյանը, Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, նույն կենտրոնի հարցումների բաժնի պատասխանատու Արշալույս Հարությունյանը, Ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Սեդա Աբրահամյանը և Միջազգային կապերի բաժնի մասնագետ Լիլիթ Պետրոսյանը:

13.09.2019

Երևանի Հայբուսակ համալսարանում ավարտվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի այցելությունը (օր 4-րդ), որն իրականացրեց «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի էստոնական գործակալությունը» (EKKA): Վերջին օրը փորձագետներն ամփոփեցին իրենց տպավորությունը յուրաքանչյուր չափանիշի և ստորաբաժանման վերաբերյալ: Փորձագետներին պրոֆեսիոնալ աշխատանքի համար շնորհակալութույն հայտներց ռեկտոր Սուրեն Հարությունյանը:

11.09.2019

Երևանի «Հայբուսակ» համալսարանում հավատարմագրման գործընթացի երկրորդ օրն է, որն իրականացնում է «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի էստոնական գործակալության» (EKKA) կողմից։ Փորձագետները հանդիպեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի, կարիերայի կենտրոնի, գրադարանի աշխատակիցների և աշխատակազմի ղեկավարի հետ։

10.09.2019

Ինստիտուցիոնալ հավատարմագրման 1-ին օրը Հայբուսակ համալսարանում «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի էստոնական գործակալություն (EKKA)» կողմից։ Հաջողություն մեզ…

11.04.2019

ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

2019 թ.-ի ապրիլի 11-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ Էրազմուս+ CBHE “SMART” project (Fostering University-Enterprise Cooperation and Entrepreneurship of Students Via Smart Caffes)-ի հետ կազմակերպված հանրային դասախոսություն, որի ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկեցին և խմբային աշխատանքներ կատարեցին գաղափարների ընտրության, շուկայի վերլուծության և մոտեցումների և գաղափարների հաղորդակցության վերաբերյալ: Դասախոսությունը վարեցին Բելգիայի Վիվ համալսարանական քոլեջից (VIVES University College) հրավիրված դասախոսներ Նիկի Վերբրուգղեն, Սեն վան դեր Բռոեքը և Սիլվի Վանռենտեռղեմը:
Երևանի «Հայբուսակ» համալսարանից դասախոսությանը մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը, մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը և հարցումների պատասխանատու Արշալույս Հարությունյանը:

12.12.2018

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ BOOST ԾՐԱԳՐԻ

«Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում» ծրագրի շրջանակներում վերապատրաստմանը մասնակցեցին «Հայբուսակ» համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն կենս.գիտ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանը, տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, որը տեղի ունեցավ 2018 թ.-ի դեկտեմբերի 12-ին Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում:

28.11.2018

«ԱՌԱՋԱՏԱՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ» ԹԵՄԱՅՈՎ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՍԵՄԻՆԱՐ

2018 թ.-ի նոյեմբերի 27-ին և 28-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ սեմինար, որը նվիրված էր բուհերում ձեռնարկատիրական հմտությունների և ճկուն մտածողության զարգացմանը:

Սեմինարը վարեց Բարսելոնայի համալսարանի պրոֆեսոր, ԼԵԳՈ լուրջ խաղեր և խաղայնացման տեխնիկայի վերապատրաստող, իր նորարարական ծրագրերի կառավարմամբ և առարկաներով հանրաճանաչ Պերե Խուարեսը:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից սեմինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրոսներ Սիրան Մաթևոսյանն ու Ալլա Հմայակյանը:

09.11.2018

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ» ԹԵՄԱՅՈՎ

2018 թ.-ի նոյեմբերի 8-ին և 9-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հայկական բուհերում կրթական ծրագրերի ուսումնառության և ուսուցման կառուցվածքը» թեմայով միջազգային սեմինար, որը վարեց Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի Կիրառական գիտությունների համալսարանի դասախոս, Բոլոնիայի փորձագետ և Եվրոպական որոկավորումների շրջանակի համանախագահող պարոն Ֆոլկեր Գեմլիխը:

Երևանի Հայբուսակ համալսարանից սեմինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրոսներ Սիրան Մաթևոսյանն ու Ալլա Հմայակյանը:

26.10.2018

ՍԵՄԻՆԱՐ «ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ԹՎԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

2018 թ.-ի հոկտեմբերի 26-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿում տեղի ունեցավ «Գրադարանները թվային միջավայրում. համագործակցության արդյունավետ հարթակի ձևավորում» թեմայով սեմինար: Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց գրականության համալրման ներկայիս խնդիրներին և դրանց լուծման այլընտրանքային ուղիներին, գրադարանային հավաքածուների սպասարկմանը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, հիմնապաշարների թվայնացման խնդիրներին հեղինակային իրավունքի տեսանկյունից և բնօրինակների պահպանման անհրաժեշտության հարցերին:

Երևանի Հայբուսակ համալսարանից սեմինարին մասնակցեց գրադարանավարուհի Սոֆի Դարբինյանը:

Միջոցառման շրջանակում ներկայացվեց նոր գիտատեխնիկական գրականության ցուցահանդես:

17.10.2018

DAAD (DEUTSCHER AKADEMISCHER AUSTAUSCHDIENST) ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Երևանի Հայբուսակ համալսարանում 2018թ թ.-ի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ գերմանական DAAD (Deutscher Akademischer Austauschdienst) գործակալության և այդ գործակալության շրջանավարտ, կրթաթոշակառու, կ.գ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանի կազմակերպած տեղեկատվական օրը: Միջոցառմանը մասնակցեցին Հայբուսակ համալսարանի ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Մասնակիցները հրաշալի հնարավորություն ստացան՝ DAAD-ի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի ավագ խորհրդատու Մերի Նավասարդյանի և ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի խորհրդատու Ռուբեն Վարդազարյանի շնորհիվ ծանոթանալու DAAD-ի ծրագրերին, կրթաթոշակների հնարավորություններին, ամառային դպրոցներին, հետազոտական աշխատանքների հնարավորություններին, դիմելու ընթացակարգին:

Խորհրդատվության մասնակիցներն ակտիվ քննարկեցին Գերմանիայում ուսման հնարավորությունները և սիրով ծանոթացան գործակալության տրամադրած ձեռնարկներին ու տեղեկատվական թերթիկներին:

27.09.2018

ԷՐԱԶՄՈՒՍ+ BOOST ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2018 թ.-ի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակներում իրականացվող «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով, որը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Բացման խոսքով հանդես եկան Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգով Լանա Կարլովան:

Տեղացի և օտարերկրացի բանախոսներն Իսպանիայից, Էստոնիայից և այլ երկրներից ներկայացրին միջազգայնացման ռազմավարության նշանակությունը, միջազգային համագործակցության հաջող օրինակներ, միջազգայանցման լավագույն փորձեր, ինչպես նաև բարձրագույն կրթության միջազգայանցման համատեքստում խաբեության օրինակներ:

Երևանի Հայբուսակ համալսարանից միջազգային համաժողովին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը, նույն Կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, բժշկական ֆակուլտետի դասախոս Արմինե Աթոյանը, իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Նաիրա Հարությունյան և գրադարանավարուհի Հայկուհի Վարդանյանը:

13.06.2018

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԲՈՒՀԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2018 թ.-ի հունիսի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի կազմակերպած «Ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը բուհերում» թեմայով համաժողով: Մասնակիցները խոսեցին ձեռնարկատիրական (սոցիալական) նախաձեռնությունների մասին և քննարկեցին դրանք բուհերում ընդգրկելու հնարավորություններն ու խոչընդոտները:

Երևանի Հայբուսակ համալսարանից համաժողովին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը, տնտեսագիտական ֆակուլտետեի դեկան Աննա Հարությունյանը և նույն ֆակուլտետի դասախոսներ Ալեքսանդր Ավագյանն ու Սերգեյ Ասատուրյանը:

10.11.2017

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2017 թ.-ի նոյեմբերի 9-10-ը Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեցին Էրազմուս+ Տեղեկատվական օրեր, որի շրջանակում ներկայացրին ծրագրի նորությունները:

Բանախոսներն Ուկրաինայից և Ավստրիայից ներկայացրին Էրազմուս+ ծրագրի իրականացման փորձն իրենց համալսարաններում: 

Էրազմուս Մունդուս շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ Օլեքսանդր Իվանովնը հայաստանցի մասնակիցների հետ համատեղ գործնական խորհուրդներ տրամադրեց համատեղ մագիստրոսական ծրագրերի համար հաջողակ դիմում հայտերի փաթեթ պատրաստելու վերաբերյալ:

Հայբուսակ համալսարանից մասնակցեցին կրթության որակի ապահովման Կենտրոնի փոխտնօրեն և շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, կլինիկական և գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հրավիրյալ դասախոս Արամ Ակոպյանը, ԿՈԱԿ-ի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Սիրան Մաթևոսյանը և բժշկական ֆակուլտետի արասահմանցի ուսանող Ավշին Թառնյանը:

31.10.2017

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ «ՀԵՏԵՎԵԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՈՒՂՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

2017 թ.-ի հոկտեմբերի 30-31-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ միջազգային համաժողով «Հետևել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների առաջխաղացման ուղուն» թեմայով` Էրազմուս+-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ և խմբային աշխատանքներ, որոնց Երևանի Հայբուսակ համալսարանից մասնակցեցին Կրթության որակի ապահովման Կենտրոնի (ԿՈԱԿ) տնօրեն Աննա Սուքիասյանը, նույն Կենտրոնի փոխտնօրեն և շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը, հումանիտար ֆակուլտետի դեկան Մերի Բալայանը և ԿՈԱԿ-ի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Մասնակիցները ստացան հավաստագրեր: