hyenru
hyenru

Մեր մասին

ԵՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կրթության որակի ապահովման կենտրոնը/ԿՈԱԿ/ ստեղծվել է 2008թ. բոլոնյան գործընթացով պայմանավորված կրթական բարեփոխումները համալսարանում ներդնելու և իրականացնելու նպատակով:

Կենտրոնը.

  • համակարգում է կրթության որակի ազգային և եվրոպական ստանդարտները համալսարանում ներդնելու գործընթացները,
  • կազմակերպում և վերահսկում է համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության ռազմավարական պլանավորման, կարգերի, կանոնակարգերի, ուղեցույցների մշակման  աշխատանքները,
  • ուղղորդում է մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման ու փոփոխման աշխատանքները՝ հիմնված աշխատաշուկայի հարափոփոխ կարիքների և միջազգային առաջավոր բուհերի փորձի ուսումնասիրության վրա,
  • նպաստում է արդիական, առաջավոր դասավանդման և ուսումնառության մեթոդների կիրառմանը,  
  • նպաստում է ուսանողակենտրոն ուսուցման ներդրմանն ու ամրապնդմանը,
  • կազմակերպում է համալսարանի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ և վարչական կազմի վերապատրաստումներ,
  • ուսումնասիրում և վեր է հանում համալսարանի շահակիցների կարիքները, նպաստում առկա խնդիրների լուծմանը,
  • նպաստում է  որակի մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը՝ բոլոր ստորաբաժանումներում պլանավորում- իրականացում- ստուգում- բարելավում սկզբունքով աշխատանքների կազմակերպմամբ, հաշվետվողականության մեխանիզմների արմատավորմամբ, էթիկայի նորմերի անշեղ պահպանմամբ,
  • օժանդակում է համալսարանի միջազգային կապերի, հասարակական պատասխանատվության խորացմանն ու ամրապնդմանը, բուհի վարկանիշի և բարի համբավի բարձրացմանը:

ԿՈԱԿ-ի աշխատակազմը

Տնօրեն

Եվա Թորոսյան, բ.գ.թ.

էլ. հասցե`

haybusak.vorak@gmail.com,

ներքին հեռ.`8-23

Տնօրենի տեղակալ

Գասպար Ավագյան, փիլ.գ.թ., դոցենտ

էլ. հասցե` 

avagyan-gaspar@mail.ru,

ներքին հեռ.` 8-07

Տնօրենի տեղակալ

Նարինե Հովսեփյան

էլ. հասցե` nara_hovs2001@yahoo.co.uk, ներքին հեռ.` 8-07

Հարցումների բաժնի պատասխանատու

Արշալույս Հարությունյան 

էլ. հասց`

haybusak.surveys@gmail.com

ներքին հեռ․։ 8-23

Մասնագետ

Մարիամ Հովհաննիսյան

էլ. հասցե` 

haybusak.vorak@gmail.com,

ներքին հեռ.` 8-23