hyenru
hyenru

Վերապատրաստումներ

13.09.21

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՈԼՈՐՏԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՅՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ԱՌՑԱՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

2021 թ.-ի սեպտեմբերի 6-13-ը Երևանի «Հայբուսակ» համալսարանի Բժշկական ինստիտուտի դսասախոս, կ.գ.թ. Անահիտ Հակոբջանյանը Էրազմուս+ Կարողությունների զարգացում MENVIPRO նախագծի շրջանակներում մասանակցել է ««Շրջակա միջավայրի գիտություն» ոլորտի կրթություն՝ հանուն մարդկանց կայուն առողջության» թեմայով Առցանց ամառային դպրոցին:

Կ.գ.թ. Ա. Հակոբջանյանին շնորհվել է հավաստագիր՝ Առցանց ամառային դպրոցին մասնակցելու և հաջողությամբ ավարտելու համար:

Դասընթացը նախատեսված էր այն հետազոտողների համար, որոնք մտահոգված են շրջակա միջավայրի, աղտոտվածության, սննդամթերի անվտանգության և ռիսկի գնահատման ոլորտներով և թեմաներով:

16.12.20

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱՎԱԴՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑՆԵՐ ԹԵՄԱՅՈՎ

Ս.թ. դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ վերապատրաստում Առցանց դասավադման արդյունավետ միջոցներ թեմայով, որը կազմակերպել էր Էրազմուս + հայաստանյան գրասենյակը: Դասընթացը վարում էր Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աննա Գևորգյանը:

Նա ներկայացրեց առցանց ուսուցման համար 2 մոդել՝ SAMR, TCPK: Մասնակիցներն ակտիվ ներգրավվեցին 2 խմբային քննարկման մեջ:

Դասընթացի ավարտին Էրազմուս + հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և դասընթացի հեղինակ Աննա Գևորգյանը որոշեցին ապագայում շարունակել վերապատրաստումների շարքը:

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վերապատրաստմանը մասնակցեց Կրթության որակի ապահովման մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

17.07.20

Վերապատրաստում «Դոկտորական կրթության քաղաքականությունն ու գործառնությունը»

Ս.թ. հոլիսի 15-17 ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ վերապատրաստում «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՒ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT) Էրազմուս+ ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

Երևանի «Հայբուսակ» համալսարանից վեբինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը և մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

22.11.19

ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԲԱՆԱՍԵՐՆԵՐԻ ԵՎ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՄԻՆԱՐ

Ս.թ. նոյեմբերի 21-ին և 22-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռուսաց լեզվի դասախոսներ Կարինե Օսիպովան, Մալվինա Միդոյանը, Լիլիյա Պետրոսովան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցեցին ռուսաց լեզվի բանասերների և լեզվի մասնագետների համար նախատեսված սեմինարին և ստացան համապատասխան հավաստագրեր։

30.05.19

«ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԱԿԻ-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Երևանի «Հայբուսակ» համալսարանում շարունակվում են Կրթության որակի ապահովման կենտրոնի վերապատրաստումները: Այս անգամ վերապատրաստումը կայացավ 2019 թ.-ի մայիսի 30-ին: Այն վարեցին ԿՈԱԿ-ի տնօրեն, կ.գ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանը և պրոռեկտոր, ֆ.մ.գ.դ, դոկտոր, պրոֆեսոր Մարտին Աբրահամյանը:

Վերապատրաստումը նախատեսված էր «Հայբուսակ» համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Ա. Սուքիասյանը ներկայացրեց «Բարձրագույն մասնագիտական կրթական համակարգ»-ը թեման: Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու մեր բուհի հիմնախնդիրներին, ՄԿԾ-ներին, կրեդիտային համակարգին, ինչպես նաև ուղղել իրենց հարցերն Ա. Սուքիասյանին:

Մ. Աբրահամյանը ներկայացրեց «Գիտական հոդվածների պատրաստմանը ներկայացվող պահանջները» թեման: Ներկաները հնարավորություն ստացան ծանոթանալու միջազգային գրախոսվող գիտական ամսագրերում տպագրելու պահանջներին և ընդհանուր չափանիշներին:

29.04.19

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ»

Երևանի «Հայբուսակ» համալսարանում մեկնարկեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի կազմակերպած վերապատրաստումները՝ նախատեսված պրոֆեսորադասախոսական կազմի համար (բոլոր ֆակուլտետների):

2019 թ.-ի ապրիլի 29-ին կայացավ առաջին վերապատրաստումը, որը վարեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, կ.գ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանը և տնօրենի տեղակալ, փ.գ.թ., դոցենտ Գասպար Ավագյանը:

Ա. Սուքիասյանը պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին ծանոթացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին, պարզաբանեց չափանիշներին տրվող պահանջները և պատասխանեց նրանց հարցերին: Գ. Ավագյանը ներկայացրեց «Ներքին շահակիցների հարցումների կազմակերպումը համալսարանում» գործընթացը: Մասնակիցները հնարավորություն ստացան արտահայտվելու և պարզաբանելու մի շարք հարցեր:

05.02.19

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՍԵՄԻՆԱՐ

2019 թ.-ի փետրվարի 4-5-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը, նույն կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը և աշխատակիցներ Մարիամ Հովհաննիսյանն ու Արշալույս Հարությունյանը, պրոռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը, դասախոսներ Ժենիկ Մինասյանը, Ցողիկ Պողոսյանը և հումանիտար ֆակուլտետի դասախոս Արևիկ Խուգեյանը մասնակցեցին Եվրասիա միջազգային համալսարանում Էրազմուս+ ծրագրի կազմակերպած «Միջազգայնացմանը միտված համալսարանական ռազմավարությունների խթանումը միջազգային բենչմարքինգի միջոցով» թեմայով սեմինարին:

Սեմինարի ընթացքում ելույթ ունեցավ Բելգիայի Ակադեմիական համագործակցության ասոցիացիայի (ACA) փոխտնօրեն Իրինա Ֆերենցը, որը ներկայացրեց բենչմարքինգի օրինակներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում: Մասնակիցները կատարեցին թիմային աշխատանքներ և ստացան հավաստագրեր:

10.11.18

ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ

Նոյեմբերի 6-7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցան Էրազմուս+ Տեղեկատվական օրեր, որոնց ընթացքում ուսանողների և ակադեմիական հանրության հետ քննարկվեցին հետևյալ հարցեր՝

  • միջազգային կրեդիտային շարժունություն,
  • կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում։

Հրավիրյալ հյուրերն են Բելառուսի պետական համալսարանից միջազգային կապերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովն ու Լեհաստանի Էրազմուս+ ագզային գործակալության շարժունության ծրագրերի պատասխանատու Դոռոտա Ռիտվանսկան, ինչպես նաև Լեհաստանի Սլուցկի Պոմեռանյան համալսարանի Էրազմուս+ ծրագրերի համակարգողները։

Երևանի Հայբուսակ համալսարանից Տեղեկատվական օրերին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը, նույն կենտրոնի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը և դասախոսներ Ալեքսանդր Ավագյանը, Գայանե Գևորգյանը, հումանիտար ֆակուլտետի դասախոսներ Նաիրա Ապրեսյանը, Թեհմինե Գոմցյանը, Արևիկ Խուգեյանը և Արմինե Վահանյանը, ինչպես նաև բժշկական ֆակուլտետի օտարերկրացի ուսանողներ Շանթ Զենյանը, Մոհամմեդ Սամի Դհանուն Համեդ Ալամշան, Ահմեդ Իմադ Սալիմը և Ֆերյալ Վեհբեն:

20.10.18

ՍԵՄԻՆԱՐ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ

Երևանի պետական համալսարանում 2018 թ.-ի հոկտեմբերի 15-16-ը տեղի ունեցավ Էրազմուս + ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը» խորագրով տարածաշրջանային սեմինար:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնցից էին՝ գրագողության դեմ արդյունավետ պայքարի մղումը, հաջող և որակյալ գիտական աշխատանքի ապահումը, գիտական աշխատանքի համապատասխանեցումն աշխատաշուկայի պահանջներին, հետազոտության որակի մեխանիզմները և այլն:

Սեմինարը վարում էին տեղացի և օտարերկրացի փորձագետներ Խորվաթիայից, Վրաստանից, Շվեդիայից և Ուկրաինայից: Երևանի Հայբուսակ համալսարանից սեմինարին մասնակցեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանը, նույն Կենտրոնի տնօրենի տեղակալներ Նարինե Հովսեփյանը, Գասպար Ավագյանը և մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը, դիզայնի ֆակուլտետի դեկան Ստեփան Ոսկանյանը, դիզայնի ֆակուլտետի դասախոս Ռուզան Պետրոսյանը, մանկաբարձության, գինեկոլոգիայի և մանկաբուժության ամբիոնի վարիչ Եվա Թորոսյանը և բժշկական ֆակուլտետի դասախոս Տիգրան Պետրոսյանը:

21.09.18

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Երևանի Հայբուսակ համալսարանում սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցավ ինստիտուցիոնալ հավատարմագրման վերապատրաստում, որը վարեցին Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի Էստոնական գործակալության (EKKA) փորձագետներ՝ Հելի Մատտիսենը և Հիլլար Բաումանը:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկեցին և վեարլուծեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացակարգերը, ինչպես նաև ներգրավվեցին խմբային աշխատանքներում:

Հայբուսակ համալսարանի և EKKA-ի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի ՀՀ կառավարության կողմից 30.06.2011թ. ընդունված N 978-Ն որոշման, «ՀՀ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման» կարգի 10-րդ կետի համաձայն Հայբուսակ համալսարանի ինստիտուցիոանալ հավատարմագրումը իրականացնելու է Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ հանդիսացող՝ «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի էստոնական գործակալություն (EKKA)» կազմակերպությանը:

Վերապատրաստման մասանկիցների թվում էին ԵՀՀ Կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետները, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը:

25.05.18

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԲՈՒՍԱԿ համալսարանի ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՐԵՅՆԻՆԳ

2018 թ.-ի մայիսի 25-ին տեղի ունեցավ Երևանի համալսարանի Հայբուսակ համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի կողմից կազմակերպված թրեյնինգ, որը իրականացրեցին և վարեցին Կենտրոնի տնօրեն, կ.գ.թ, դոցենտ Աննա Սուքիասյանը և նույն Կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը:

Անդրադարձ կատարվեց SWOT վերլուծությանը և դրա կարևորությանն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում, ինչպես նաև պարզաբանվեց «բենչմարքինգ» հասկացողությունը և տվյալների մշակումն ու վերլուծությունն այդ ասպարեզում:

Թրեյնինգը նախատեսված էր բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և որակի ապահովման պատասխանատուների համար:

Վերապատրաստողները պարզաբանեցին մասնակիցների հարցերը և դրանց շուրջ ծավալեցին քննարկումներ:

ՀԱՅԲՈՒՍԱԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2018 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցավ «Սովորել սովորեցնել. բուհական մանկավարժական տեխնոլոգիաներ» օնլայն դասընթացը, որը վարեց Երևանի Հայբուսակ համալսարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Բալասանյանը:

Դասընթացը հիմնված էր ժամանակակից մանկավարժական մտքի վերջին նվաճումների վրա և ընդգրկում էր դասավանդման ժամանակակից սկզբունքները, որոնց հիմքում ընկած է ուսանողակենտրոն մոտեցումը:

Դասընթացը նախատեսված էր հատկապես երիտասարդ դասախոսների համար՝ օգնելու նրանց արդյունավետ հաղորդակցության եզրեր գտնել ուսանողների հետ և, նրանց հետ համագործակցելով, ստեղծել ձախողման սպառնալիքից զերծ միջավայր և հաղթահարել բուհական ուսումնառության գործընթացում հաճախ կրկնվող խոչընդոտները:

Մասնակիցներն ակտիվ ներգրավվեցին արծարծվող հարցերի քննարկումներին, կատարեցին հետադարձ կապն ապահովող առաջադրանքներ, պարզաբանեցին իրենց հուզող հարցերը՝ միտված կատարելագործելու իրենց մանկավարժական հմտությունները:

Վերջին դասն անցավ առերես ձևաչափով: Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու դոկտոր Բալասանյանի հետ և ջերմ մթնոլորտում ամփոփել օնլայն դասընթացը:

04.04.18

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2018 թ.-ի ապրիլի 4-ին Երևանի Հայբուսակ համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ հումանիտար ֆակուլտետի դասախոս, որակի ապահովման պատասխանատու, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանի «Առարկայական վերջնարդյունքների դուրսբերման մեխանիզմները» թրեյնինգ՝ նախատեսված Հայբուսակի բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական կազմի համար:

Մասնակիցներն ակտիվ քննարկումներ ունեցան առարկայական վերջնարդյունքների շուրջ և կատարեցին գործնական աշխատանքներ:

21.03.18

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

2018 թ.-ի մարտի 21-ին Երևանի Հայբուսակ համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ Հումանիտար ֆակուլտետի դասախոս, որակի պատասխանատու, մանկ. գիտ. դոկտոր., պրոֆեսոր Հայկ Պետրոսյանի «Որակի ապահովման ընթացակարգերը և մեխանիզմները» թեմայով թրեյնինգ, որը նախատեսված էր Հայբուսակ բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և վարչական կազմի համար:

Մասնակիցներն ավելի լավ ծանոթացան որակի ապահովման ընթացակարգերին, գործող մեխանիզմներին և հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը հղել վարողին, որոնց շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

12.03.18

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԹՐԵՅՆԻՆԳ

Երևանի Հայբուսակ համալսարանի Կրթության որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ 2018 թ.-ի մարտի 12-ին տեղի ունեցավ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, որակի ապահովման պատասխանատու, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանի 

«Իրավագիտություն» մասնագիտության ՄԿԾ-ի կառուցվածքը և բովանդակությունը» թրեյնինգ:

Այն նախատեսված էր Համալսարանի բոլոր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև վարչական աշխատակիցների համար:

Մասնակիցներն ակտիվ քննարկեցին ՄԿԾ-ների ձևաչափն ու կառուցվածքը, ինչպես նաև պարզաբանեցին բովանակության վերաբերյալ առաջացած հարցերը

23.02.18

ԿՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԹՐԵՅՆԻՆԳ

Երևանի Հայբուսակ համալսարանում 2018 թ.-ի փետրվարի 23-ին կայացավ կրության որակի ապահովման պատասխանատուների և պրոֆեսորադասախոսական կազմի թրեյնինգ, որը կազմակերպել և համակարգում էր Կրթության որակի ապահովման կենտրոնը:

Բացման խոսքով հանդես եկավ ԿՄԱ նախագահ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը:

Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, կենս. գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Սուքիասյանը, Կենտրոնի տնօրենի տեղակալ Նարինե Հովսեփյանը ներկայացրեցին համապատասխան տեղեկատվություն, որի շուրջ ծավալվեցին քննարկումներ:

2017-2018 ուստարվա I-ին կիսամյակում անգլերեն լեզվի հերթական վերապատրաստում

2017-2018 ուստարվա I-ին կիսամյակում Կրթության որակի ապահովման կենտրոնի կողմից կազմակերպվեց անգլերեն լեզվի հերթական վերապատրաստում՝ Հայբուսակ համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի աշխատողների համար: Դասերը հնարավորություն ընձեռեցին զարգացնել և ընդլայնել գրավոր խոսքն ու խոսակցական հմտությունները:

Մասնակիցները սիրով և անհամբերությամբ սպասում են հաջորդ վերապատրաստմանը: