Կրթության որակի ապահովման կենտրոնը/ԿՈԱԿ/ ստեղծվել է 2008թ. բոլոնյան գործընթացով պայմանավորված կրթական բարեփոխումները համալսարանում ներդնելու և իրականացնելու նպատակով:
Կենտրոնը.
- համակարգում է կրթության որակի ազգային և եվրոպական ստանդարտները համալսարանում ներդնելու գործընթացները,
- կազմակերպում և վերահսկում է համալսարանի և նրա ստորաբաժանումների գործունեության ռազմավարական պլանավորման, կարգերի, կանոնակարգերի, ուղեցույցների մշակման աշխատանքները,
- ուղղորդում է մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման ու փոփոխման աշխատանքները՝ հիմնված աշխատաշուկայի հարափոփոխ կարիքների և միջազգային առաջավոր բուհերի փորձի ուսումնասիրության վրա,
- նպաստում է արդիական, առաջավոր դասավանդման և ուսումնառության մեթոդների կիրառմանը,
- նպաստում է ուսանողակենտրոն ուսուցման ներդրմանն ու ամրապնդմանը,
- կազմակերպում է համալսարանի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ և վարչական կազմի վերապատրաստումներ,
- ուսումնասիրում և վեր է հանում համալսարանի շահակիցների կարիքները, նպաստում առկա խնդիրների լուծմանը,
- նպաստում է որակի մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը՝ բոլոր ստորաբաժանումներում պլանավորում- իրականացում- ստուգում- բարելավում սկզբունքով աշխատանքների կազմակերպմամբ, հաշվետվողականության մեխանիզմների արմատավորմամբ, էթիկայի նորմերի անշեղ պահպանմամբ,
- օժանդակում է համալսարանի միջազգային կապերի, հասարակական պատասխանատվության խորացմանն ու ամրապնդմանը, բուհի վարկանիշի և բարի համբավի բարձրացմանը: