Բուհական կրթության համակարգի շրջանակներում մասնագիտական ինքնազարգացման և անձի ինքնակատարելագործման պատրաստականության բարձր մակարդակ ապահովող մասնագետի ձևավորման նպատակով համալսարանում առկա է հոգեբանական ծառայություն, որի գործունեության արդյունքում.
բարձրագույն դպրոցում հնարավորություն է ստեղծվում ամրապնդել անձի հոգեկան առողջության, հոգեբանական բարեկեցության մակարդակը` ապահովելով հոգեբանական մշակույթի և միջսերնդային հանդուրժողականության առկայությունը, ինչպես նաև նպաստել անձնական և սոցիալական խնդիրների վաղ հայտնաբերմանը, երիտասարդների շրջանում հասարակական և ընտանեկան արժեքների ձևավորմանը:
Բուհում հոգեբանական ծառայությունը ենթադրվում է իրականացնել.
1.ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
3.Ըստ ճգնաժամային և կյանքի դժվարին իրավիճակներում կողմնորոշման.
4.Ըստ ամուսնաընտանեկան հարաբերությունների խնդիրների.
Հոգեբանական ծառայության կազմակերպումը բուհական միջավայրում իրականացվում է փուլային -հաջորդական մոդելով,որը ենթադրում է.
բուհի համար առաջնահերթություն կազմող մասնագիտական նախագծերի առաջնային ֆինանսավորում, հոգեբանական ծառայության իրականացման համար տարրական պայմանների ապահովում: Համալսարանում գործում է <<Հոգեբանի կաբինետ>> `ըստ նախատեսված մասնագիտական չափորոշիչների:
Թրեյնինգի նպատակը _-Ժամանակի` որպես հոգեբանական ֆենոմենի ընկալման անհատական առանձնահատկությունների հաշվառումն ինքնակազմակերպման գործընթացում:
Թրեյնինգին մասնակցող ուսանողների խումբը 7± 2 թվային սահմանում:
2. «Հաղորդակցման կարողությունների զարգացումը պրոբլեմային իրավիճակներում» խորագրով սոցիալ-հոգեբանական թրեյնինգի վարում 1-ին կուրսի ուսանողների շրջանում:
Թրեյնինգի նպատակը _- Հաղորդակցման գործընթացում ուսանողների համագործակցային ընդունակությունների զարգացում, պրոբլեմային իրավիճականերում արդյունավետ հաղորդակցվելու կարողությունների մշակում:
Թրեյնինգին մասնակցող ուսանողների խումբը 7± 2 թվային սահմանում:
3. «Հուզական ինտելեկտի զարգացման հնարավորությունները միջանձնային շփման պայմաններում» խորագրով սոցիալ- հոգեբանական թրեյնինգի կազմակերպում 1-ին կուրսի ուսանողների շրջանում:
Թրեյնինգի նպատակը _- Զարգացնել միջանձնային փոխազդեցության պայմաններում հույզերի ընկալման և համարժեք դրսևորման սոցիալ-հոգեբանական հմտություններն ուսանողների շրջանում:
Թրեյնինգին մասնակցող ուսանողների խումբը 7± 2 թվային սահմանում:
4. Գործնական և դերային խաղերի մոդելավորում և կազմակերպում ուսանողների շրջանում բուհական ուսուցման շարժառիթավորման և անձնայի աճի նպատակով:
5. Ուսանողի անհատական հոգեբանական խորհրդատվություն: