Միշտ պետք է հիշել, որ ռեզյումեի նպատակը ուշադրություն գրավելն է:
Աշխատանքի ընդունվելու համար կարևոր է ճիշտ և պատշաճ փաստաթղթերի ներկայացումը: Սա առաջին քայլն է, որով կարևոր է տպավորություն թողնել, որպեսզի գործատուն հետաքրքրվի և հարցազրույցի հրավիրի: Այս գործընթացում կարևոր դեր ունի էլեկտրոնային հասցեն:
Տնտեսական գործընթացների և ամենատարբեր տեխնոլոգիաների արագընթաց փոփոխությունները մեծապես փոխում են աշխատանքի և կրթական շուկաների մարտահրավերները: Հաշվի առնելով զարգացման միտումները գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև առկա հնարավորություններն ու սահմանափակումները մի կողմից, աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունները և առաջընթացի արդյունքները մյուս կողմից՝ գիտելիքահենք տնտեսության մեխանիզմներում կարևորվում է մասնավորապես մարդկային կապիտալի դերը՝ կարևորելով գիտելիքահենք տնտեսության տարբերակիչ առանձնահատկությունները՝ տնտեսական ազատության ցուցիչ, զարգացած քաղաքացիական հասարակություն, մրցակցություն, տեղեկատվական հեղափոխություն, գիտելիքի հեղափոխություն և այլն:
Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորումն ու զարգացումն ուղղված է աշխատաշուկայում անհատի մրցունակության ապահովմանն ու բարձրացմանը: 2006 թ. Եվրամիության Խորհրդի կողմից մշակվել է առանցքային կարողությունների շրջանակ, որը ներկայացնում է այն առանցքային կարողությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր անհատին՝ անձնական կայացման և զարգացման, ներգրավվածության և զբաղվածության, քաղաքացիական ակտիվության ապահովման, ակտիվ և մասնակցային ապրելակերպի համար: 2018 թ. նույն կառույցի կողմից վերանայվել է 2006 թ.-ին սահմանված կարողությունների շրջանակը և առաջարկվել է նորը:
Ներկայացնում ենք կարողությունների շրջանակը և բնութագրիչները
Եվրոպական առանցքային կարողություններ 2006 |
Եվրոպական առանցքային կարողություններ 2018 |
Բնութագրիչներ 2018 |
|
1 |
Հաղորդակցում մայրենի լեզվով |
Գրագիտություն |
Անհատի մտքերը, զգացողությունները, փաստերը, կարծիքները բանավոր և գրավոր արտահայտելու, մեկնաբանելու կարողություն, մշակութային և հասարակական երևույթների ազատ մեկնաբանում՝ կրթության և ուսումնառության, աշխատանքի ընթացքում և միջանձնային հարաբերություններում: |
2 |
Հաղորդակցում օտար լեզվով |
Բազմալեզվություն |
Տարբեր լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցման միջոցով զգացմունքների, մտքերի, կարծիքների և փաստերի արտահայտում ինչպես նաև միջմշակութային առանձնահատկությունների տարբերակման հմտություն: |
3 |
Մաթեմատիկական գրագիտություն և տարրական կարողություններ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում |
Մաթեմատիկական գրագիտություն և կարողություն գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում |
Կյանքի տարբեր իրավիճակներում մաթեմատիկական մտածողության կիրառումը՝ տարաբնույթ խնդիրների լուծման համար: Իսկ գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտում կարողությունները ենթադրում են գիտելիքների և մեթոդների կիրառում, որոնք բացահայտում են բնությունը, աշխարհը: Մաթեմատիկական գիտելիքների առկայությունը ենթադրում է բազային մաթեմատիկական գործողությունների կիրառում աշխատանքում, տանը, փաստարկների և հնարավորությունների գնահատում: Մարդը պետք է ունենա մաթեմատիկական (տրամաբանական) մտածողություն: |
4 |
Թվային տեխնոլոգիաների տիրապետում |
Թվային տեխնոլոգիաների տիրապետում |
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառումը հաղորդակցության, աշխատանքի կամ մասնագիտական գործունեության մեջ: Թվային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողությունը ներառում է ՏՏ-ի կիրառման հիմնական հմտություններ (ինչպես օգտվել համակարգչից՝ տեղեկատվության ստացման, գնահատման, փոխանակման համար, ինչպես նաև համացանցի կիրառում): |
5
|
Սովորել, թե ինչպես սովորել |
Անձնական և հասարակական կարողություն, սովորել, թե ինչպես սովորել |
Անձի ինքնակրթությանը՝ ինքնուրույն կազմակերպել և իրականացնել կրթությունը (անհատական կամ խմբային մակարդակում)՝ համապատասխան սեփական պահանջմունքներին, կարողություններին և հնարավորություններին: Նպաստում է սեփական կարիերայի ուղու պլանավորմանն ու կառավարմանը, սովորել՝ ինչպես գտնել և արդյունավետ կերպով օգտագործել տեղեկատվությունը: |
6
|
Հասարակական և քաղաքացիական կարողություններ |
Քաղաքացիական կարողություն |
Անհատի ակտիվ ընդգրկվածությունն ու մասնակցությունը քաղաքացիական կյանքում: Այս համատեքստում հիմնական հմտություններն են տարբեր հասարակություններում կառուցողական հարաբերությունների հաստատումը, հանդուրժողականությունը, մարդկանց տեսակետները ընդունելու կարողությունը, ապրումակցումը, բանակցությունների վարումը, մարդու իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև սեփական և այլ երկրների միջև առկա տարբերությունների իմացություն, տարբեր ազգերի մշակութային, քաղաքական, կրոնական դիրքորոշումների, արժեքային համակարգի նկատմամբ հանդուրժողականություն, մշակութային իրազեկվածություն: |
7
|
Նախաձեռնողականություն և ձեռներեցություն |
Ձեռներեցության կարողություն |
Անձի գաղափարների, մտահաղացումների արդյունավետ իրականացում, ստեղծագործ աշխատանք, նորարարություն և ռիսկ: |
8 |
Մշակութային իրազեկվածություն և արտահայտություն |
Մշակութային իրազեկվածություն և արտահայտություն |
Գիտելիքներ ազգային և միջազգային մշակութային ժառանգության վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև տեղեկացված լինել ժամանակակից մշակութային արժեքների մասին: |
Վերոնշյալ ութ առանցքային կարողությունները կարևոր են յուրաքանչյուր անհատի կյանքում՝ վերջինիս դարձնելով ավելի մրցունակ աշխատաշուկայում:
Նյութի աղբյուր file:///C:/Users/User/Desktop/ՍՁ/Կառավարչական%20հմտություններ.pdf