hyenru
hyenru

Պատմություն

ARMDOCT ծրագրի մեկնարկային հանդիպում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Երևանի «Հայբուսակ» համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Նարինե Հովսեփյանը 2020 թվականի փետրվարի 5-ին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանում կայացած «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպմանը։
ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։
Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրոպացի համագործակիցները, որոնք ՀՀ համագործակիցների հետ միասին առաջիկայում կներկայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնարավոր լուծումներ։

Մասնագիտական էքսկուրսիա ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն

“Մասնագիտական էքսկուրսիա” ծրագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 11-ին, Երևանի “Հայբուսակ” համալսարանի կարիերայի կենտրոնը տնտեսագիտական ֆակուլտետի հետ միասին կազմակերպեցին ֆակուլտետի ուսանողների այցը Հայաստանում միակ “Փողի թանգարան”՝ ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն։ Ուսանողներին ուղեկցում էին Կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսներ Թերեզա Սարդարյանը, Սերգեյ Ասատուրյանը: Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան ՀՀ ԿԲ գործունեությանը, դրամավարկային հարաբերությունների ձևավորման առանձնահատկություններին, ՀՀ դրամի ստեղծման պատմությանը: Այցելուների կենտրոնը փոքրիկ նվերներ էր պատրաստել ուսանողների  համար:

Այցի ավարտին տպավորություններով կիսվեցինք  թանգարանի կարծիքների գրքում։