Համալսարանն իր շրջանավարտների տվյալների ուսումնասիրությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից: Աշխատաշուկայում ԵՀՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացման, ուսումնառության ընթացքում սովորողների մասնագիտական պրակտիկ կարողությունների զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման և գործատուների կարիքների ուսումնասիրության նպատակով 2006թ-ից ԵՀՀ-ում գործում է «Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնը» (Կարիերայի կենտրոն):
Կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել Համալսարանի, աշխատաշուկայի, ուսումնառողների և շրջանավարտների միջև կապի ապահովմանը:
Կենտրոնի հիմնական խնդիրներն են՝
Կենտրոնի տվյալների բազայում հավաքագրվում են շրջանավարտների և աշխատանք փնտրող ուսանողների տվյալները, որից հետո ազատ աշխատատեղերի և մասնագիտական վերապատրաստումների մասին տեղեկությունը պարբերաբար փոխանցվում է նրանց: Կենտրոնում ամեն տարի թարմացվում են շրջանավարտների մասնագիտական կարիերայի մասին տեղեկությունները:
Համալսարանի համար շրջանավարտները նաև լավագույն գործատուներն են հանդիսանում: Նրանց հետ համագործակցության արդյունքում կենտրոնն իրականացնում է իր գլխավոր խնդիրներից մեկը՝ ուսումնասիրում է գործատուների կողմից աշխատուժին ներկայացվող պահանջներն ու կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացման համար հիմքեր ներկայացնում:
ՀՀ Աշխատանքի և Սաոցիալական Հարցերի Նախարարության Զբաղվածության Պետական Կոմիտեի և նրա առանձին ստորաբաժանումների հետ կենտրոնի համագործակցության շնորհիվ շրջանավարտներն ու ուսանողները տեղեկանում են զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերին, հնարավորություն են ունենում մասնակցել դրանց, ինչպես նաև ընդունվել աշխատանքի պետական ու մասնավոր ձեռնարկություններում: