Ամբիոնի գործունեության նպատակն է դասավանդվող առարկանների շրջանակներում տեսական և գործնական պարապոնքների միջոցով ձևավորել գործիմացություն և գործնական կարողություններ կանանց վերարտադրողական ֆունկցիայի ֆիզիոլոգիական իրագործման և նրա խանգարումների պատճառաբանության, պաթոգենեզի, կլինիկական պատկերի, ինչպես նաև ախտորոշման, կոնսերվատիվ և օպերատիվ վարման և կանխարգելման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ:
Ամբիոնի գործունեության սահմաններում դասավանդման պատշաճ որակն ապահովելու համար իրագործվում է
բժշկ. գիտ.թեկնածու
էլ. հասցե՝ evatorosyan@gmail.com
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը կրթական գործունեություն է իրականացնում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով երկու մասնագիտությունների գծով՝ մանկավարժություն և մեթոդիկա ու հոգեբանություն:
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի գիտահետազոտական գործունեության ոլորտում գերակայում է սկզբնական կրթության մանկավարժության, մանկավարժական անձնուղղորդ տեխնոլոգիաների, սոցիալական մանկավարժության և հոգեբանության, մանկավարժական, տարիքային, կլինիկական և կրթության հոգեբանության ուղղությամբ հետազոտությունները:
Ամբիոնի նիստերի ժամանակ քննարկման առարկա են դառնում՝
Ամբիոնի մասնագիտությունների գծով ուսանողների հետազոտական գործունեությունը, հատկապես դրսևորվում է ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարման ընթացքում: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները վկայում են, որ աշխատանքները կատարվում են բարձր մակարդակով, ինքնուրույնությամբ, խնդիրների դրման և լուծման խորությամբ և մակարդակով:
Ուսանողները ակտիվորեն մասնակցում են ՈՒԳԸ–ի աշխատանքներն, նրանց հետազոտական աշխատանքները տպագրվում են Հայբուսակ համալսարանի երիտասարդ գիտնականների և ուսանղների միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուներում:
Մանկավարժական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Էլ․ հասցե՝ hahapet@rambler.ru
Ամբիոնի գործունեության նպատակն է դասավանդվող առարկաների միջոցով /համաշխարհային գրականություն, ռուսաց լեզու/ կրթել սերնդին՝ խթանելով ոչ միայն ամուր գիտելիքների ձեռքբերումը, այլ նաև հոգևոր արժեքների ձևավորումը։ Ամբիոնի դասախոսների կողմից հաճախ կազմակերպվող մշակութային միջոցառումները նպաստում են ուսանողների աշխարհայացքի զարգացմանը հոգևոր բնագավառում։
Ամբիոնի նպատակն է՝ մեծ ուշադրություն դարձնել կրթության որակի բարելավման, ուսումնակրթական ժամանակակից մեթոդների ներդրման, ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստման, նրանց բարոյա-հոգեբանական դաստիարակության գործընթացին, նրանց ծանոթացնել գիտական հետազոտությունների ժամանակակից տեխնիկական մեթոդներին, մասնագիտական նորագույն գրականությանը, ուսանողների մոտ առաջացնել հետաքրքրություն դասավանդվող առարկաների նկատմամբ։ Ամբիոնում դասավանդվում են մարդու նորմալ ֆիզիոլոգիա, ախտաբանական ֆիզիոլոգիա և ախտաբանական անատոմիա առարկաներ։ Ամբիոնում դասավանդումն անց է կացվում դասախոսությունների լաբորատոր պարապմունքների և սեմինարների ձևով։ Լսարաններն ապահովված են ինտերակտիվ նյութերի ցուցադրման համար անհրաժեշտ սարքերով, կան միկրոսկոպներ, պատրաստուկներ, պլակատներ, լաբորատոր աշխատանքների համար (ֆիզիոլոգիա առարկայից) կան համապատասխան սարքավորումներ, լուծույթներ, վիրաբուժական գործիքներ։
ԳԱ Լ․Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ պայմանագրի համաձայն երկու լաբորատորիաներում ուսանողները ծանոթանում են ֆիզիոլոգիական հետազոտությունների ժամանակակից մեթոդներին, դասավանդվող թեմաներին համապատասխան մասնակցում են պոտենցիալների առցանց գրանցման ծրագրային փորձերին, ախտաբանական առարկայից դասընթացներ են անցկացնում դիահերձարանում։
Տիրապետելով տարբեր օրգանների փոխկապակցվածության մասին ֆիզիոլոգիական օրենքների իմացությանը՝ ուսանողնորը կարող են համադրել ախտաբանական ֆիզիոլոգիա առարկայի ուսուցման ընթացքում ձեռք բերված գիտելիքներին, վերլուծել և դրանց զուգորդումը հետագայում կիրառել ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա առարկայի ուսումնառության ժամանակ տարբերել նորմայից շեղումները, կլինիկայում հիվանդությունների բուժման դինամիկայում վերադարձնել նորմալ վիճակի։ Նշվածն անհրաժեշտ է կլինիկական մտածելակերպի, բժիշկ – մասնագետի ձևավորման համար։ Ամբիոնում, ըստ ժամանակացույցի անցկացվող դասալսումները, ինքնուրույն աշխատանքների ներկայացումը, ուսանողական գիտական ընկերության կոնֆերանսներում զեկուցումներով հանդես գալը ևս նպատակաուղղված են մնայուն, հարուստ գտելիքներով ուսանողների պատրաստմանը։
Էլ․ հասեցե՝ zubeida.avetisyan@gmail.com
Ամբիոնը կարևորում է բարձրագույն կրթության բարեփոխումների, ուսուցման կրեդիտային համակարգի ներդրումն ու զարգացումը:
Ամբիոնում տարվող աշխատանքները նպատակաուղղված են հետևյալ խնդիրներին.
Ամբիոնի գործունեության նպատակն է դասավանդվող առարկաների միջոցով ուսանողներին ծանոթացնել մարդու մարմնի տարբեր հատվածների անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններին, անատոմիական տարբեր միավորների կապը միմյանց հետ(անոթներ, նեյռվեր, ջլեր, դիահերձական նյութի վրա պրակտիկորեն ծանոթանալ անատոմիական կառուցվածքի հետ, ծանոթանալ հյուսվածքային շերտերի հարաբերակցությոանը միմյանց նկատմամբ: Ծանոթացնել ուսանողներին սկզբնական վիրաբուժական հմտություններին, վիրաբուժական գործիքների խմբերին, հանգույցակար, հյուսվածքների տարանջատմանը և միացման սկզբունքներին, որոշ վիրահատությունների հետ և նրանց տեխնիկական առանձնահատկություններին: Զարգացնել մասնագիտական գրականությունից օգտվելու ունակությունները:
Ամբամբիոնների տեղակայման բազաներնեն՛ Համալսարանի անատոմիայի ամբիոն, Վնասվածթաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ախտաբանության և դատական բժշկորթյան ամբիոնի դիահերձարան։
բժշկ.գիտ.թեկնածու
էլ.հասցե՝ edodoc@inbox.ru
Դասընթացի նպատակը.
Ուսանողների շրջանում վերականգնողական բժշկության վերաբերյալ կոնցեպտուալ (հայեցակարգային) մոտեցման ձևավորում, ինչպես նաև վերականգնողական բժշկության ձևերի, հնարավորությունների և մեթոդների մասին ամբողջական պատկերացման կազմում: Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել ավանդական ու այլընտրանքային բժշկության հնարավորությունները օրգանիզմի բնական բուժման խթանման գործընթացում:
Դասընթացի խնդիրները.
Դասընթացի խնդիրներն են ուսանողներին ուսուցանել ժողովուրդական, ավանդական ու այլընտրանքային բժշկության տեսական և գործնական հիմնական դրույթները, ինչպես նաեւ ժողովուրդական, ավանդական ու այլընտրանքային բժշկության դեղամիջոցներին ու մեթոդներին ամենատարածված հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Մարդու առողջության կառավարման վերաբերյալ տեսական և փորձնական գիտելիքների ստացում` հիվանդություններից, վնասվածքներից և վիրահատական միջամտութուններից հետո օրգանիզմի պակաս ֆունկցիոնալ պաշարներ ունեցող հիվանդների պաթոլոգիական պրոցեսների կանխելու նպատակով վերականգնողական օգնության տրամադրում և կազմակերպում:
Դասընթացի բովանդակությունը.
Ամբիոնի ձևավորման ժամանակաշրջանում աշխատակիցները իրականացնել են համապատասխան աշխատանք վերականգնողական, ավանդական ու այլընտրանքային բժշկության ուսումնական գործընթացի կազմակերպման ոլորտում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի համապատասխան կենտրոների ու ամբիոնների աշխատանքի փորձի ուսումնասիրության հիման վրա:
Վերականգնողական բժշկությունը գիտական գիտելիքների և պրակտիկ գործունեության համակարգ է, որն ուղղված է մարդու ֆունկցիոնալ պաշարների վերականգնմանը, ինչը կարող է նվազել գործունեության և շրջակա միջավայրի գործոնների անբարենպաստ ազդեցության կամ էլ հիվանդությունների և վիրահատական միջամտությունների արդյունքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «ռեաբիլիտացիա» (վերականգնում) տերմինին տալիս է հետևյալ սահմանումը. «Ռեաբիլիտացիան իրենից ներկայացնում է միջոցառումների ամբողջություն, որը թույլ է տալիս հիվանդությունների, վնասվածքների և բնածին արատների հետևանքով գործառույթների խախտումներ ունեցող անձանց հարմարվել նոր կայնքի պայմաններին այն հասարակության մեջ, որտեղ նրանք ապրում են»: Վերականգնողական բժշկությունը, որպես բժշկական օգնության տեսակ, իր մեջ ներառում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հիվանդության զարգացման նախնական փուլի, ռիսկերի և հիվանդության վաղ շրջանի ձևերի ախտորոշումը, ինչպես նաեւ առողջացման և վերականգնման միջոցառումները:
բժշկ.գիտ.թեկնածու, դոցենտ
Հումանիտար առարկաների և միջազգային հարաբերությունների ամբիոնում աշխատում են թվով 7 մասնագետներ՝ պատմաբաններ, փիլիսոփաներ, միջազգայնագետներ։ Ամբիոնի կողմից ուսուցանվող առարկաները գլխավորապես համահամալսարանական բնույթի են և դասավանդվում են ԵՀՀ բոլոր ֆակուլտետներում։ Ամբիոնի գլխավոր ֆունկցիաներն են ուսանողներին հայրենի պատմության վերաբերյալ պատշաճ գիտելիքներով զինելը, սովորողներին հումանիտար բնույթի այլ առարկաների /քաղաքագիտություն, փիլիսոփայություն…/ դասավանդումը։
Իրավագիտության ամբիոնը նպատակ է հետապնդում՝ ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններով, հմտություններով և անհրաժեշտ գիտելիքներով օժտված իրավաբանների պատրաստում, որոնք կդառնան իրավագիտության տարբեր ոլորտների որակյալ մասնագետներ։
Ուսանողակենտրոն դասավանդումը հնարավորություն է տալիս դասընթացները կազմակերպել նախագծերի և իրական դեպքերի շուրջ, ապահովելով ճկուն կրթական մոդուլներ և հետագայում կրթությունը շարունակելու հնարավորություն: Դրան մեծապես նպաստում է իրավաբանական կլինիկան, որը համագործակցության հուշագիր է կնքել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի /UNHCR/ և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի հետ, որի հիման վրա իրականացնում է «Իրավունք բոլորի համար՝ Street Law» և «Փախստականների իրավունք» ծրագրերը։ Այդ ծրագրերի շրջանակում կլինիկայի ուսանողներն այցելում են ավագ դպրոցներ և քոլեջներ, աշակերտների ու մանկավարժների համար վարում են սեմինար-քննարկումներ փախստականների միջազգային և ներպետական իրավունքների վերաբերյալ: Այդ ծրագրերը նպաստում են դեռահասների և մանկավարժների շրջանում իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, իսկ ուսանողներն ամրապնդում են իրենց տեսական գիտելիքները, միաժամանակ, ձեռք բերելով պրակտիկ կարողություններ և հմտություններ: Դրանով մեծանում է նաև ուսանողների պատասխանատվությունը իրենց ուսման, կարիերայի, կարողությունների զարգացման և ՄԿԾ-ի վերջնարդյունքներին հասնելու համար:
Հումանիտար ֆակուլտետի ամբիոններից է Օտար լեզուների ամբիոնը, որն առանձնանում է դասավանդող առարկաների բազմազանությամբ ու դրանց կրթական բարձր որակով, ինչպես նաև ամբիոնին հավատարիմ ու նվիրյալ, մանկավարժին հարիր վեհ կեցվածք ունեցող դասախոսական կազմով։
Օտար լեզուների ամբիոնի դերը մեծ է արդի կրթական ոլորտում, ամբիոնի առարկաների ուսուցումը լիովին համապատասխանում է կրթության ժամանակակից պահանջներին: Ամբիոնն արձանագրում է բազմաթիվ հաջողություններ՝ ի դեմս բուհն ավարտած ուսանողների, որոնք, ստանալով գիտելիքներ և պատշաճ կերպով տիրապետելով օտար լեզվին, ստանձնում են համապատասխան աշխատանքային պաշտոններ՝ բարձր պահելով ֆակուլտետի անունը, դասախոսների ներդրած ողջ վաստակը, ինչու՞ չէ, նաև նրանց սերն ու եռանդը։
Ամբիոնը տալիս է օտար լեզվի (անգլերեն, իսպաներեն) որակավորում, որով ցանկացած ուսանող կարող է աշխատել ինչպես դպրոցում, այնպես էլ տարբեր բնագավառներում, որտեղ պարտադիր է օտար լեզվի իմացությունը։ Օտար լեզվի ամբիոնի առաջնային և գլխավոր նպատակն է համապատասխանել Որակի ապահովման կենտրոնի նոր պահանջներին, կրթական ծրագրերին։ Ամբիոնի առարկաները դասավանդվում են նաև այլ մասնագիտություններով ֆակուլտետներում և արժանանում են ուսանողի մեծ ուշադրությանն ու հետաքրքրվածությանը: