Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան աևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
Հարգելի՛բարեկամներ,
Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ ողջունելու մեր համալսարանի կայքում:
Երևանի «Հայբուսակ» համալսարանը պետականորեն հավատարմագրված միջազգային բազմամասնագիտական համալսարան է, որտեղ յուրաքանչյուր տարի սովորում է տարբեր երկրներից մոտ 4000 ուսանող: Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո, մեր համալսարանն անցավ եռաստիճան կրթական համակարգի (բակալավրիատ, մագիստրատուրա և հետբուհական կրթության` PhD ծրագրեր) և սկսեց ընթանալ եվրոպական չափանիշներին համահունչ:
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս, Հայբուսակ համալսարանի հիմնադիր և առաջին ռեկտոր: 400-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, տպագրել է 40-ից ավելի մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, և բառարաններ: Գիտական հետաքրքրությունները՝ էկոլոգիա, բնապահպանություն, բուսաբանություն, կանաչապատում, բուսաբուժություն, դեկորատիվ կանաչապատում, լանդշաֆտային ճարտարապետություն: