hy
hy

Դիպլոմային աշխատանքների պաշտպանություն

Դիպլոմային աշխատանքների պաշտպանություն

Հունիսի 7-ին կայացավ Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի «Հագուստի մոդելավորում» և «Դիզայն» մասնագիտությունների ավարտական կուրսերի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Ուսանողները հանդես եկան հետաքրքիր լուծումներով աշխատանքներով: Նրանք ներկայացրին աշխատանքներ գրաֆիկական դիզայնի, ինտերիերի, էքստերիերի և հագուստի մոդելավորման բնագավառներում: Ամիսների ընթացքում արված քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության արդյունքում ստեղծվել էին հատակագծերի նախագծեր, լոգոներ, պաստառներ, հանդիսությունների զգեստներ ուրարտական և սարյանական մոտիվներով, հարսանյաց զգեստներ: Յուրաքանչյուր ուսանողի ելույթի ավարտին իրենց խոսքը հղեցին աշխատանքի ղեկավարը, ընդդիմախոսը և հանձնաժողովի անդամները։  Դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը եզրափակվեց հագուստների ցուցադրությամբ` դեֆիլե ձևաչափով: Շնորհավորում ենք «Դիզայն» և
«Հագուստի մոդելավորում» մասնագիտությունների ավարտական կուրսերի բոլոր ուսանողներին և մաղթում նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ:

Leave a Reply