Տնտեսագիտական ֆակուլտետը ձևավորվել է համալսարանի հիմնադրման պահից (1990թ.): 1995թ.-ին ֆակուլտետը տվել է առաջին շրջանավարտները: 2003թ.-ից ֆակուլտետում գործում է երկաստիճան ուսուցում` բակալավրիատ և մագիստրատուրա: Ինստիտուտի շրջանավարտների զգալի մասը աշխատում է ստացած մասնագիտությամբ` տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպություններում՝ առևտրային և ոչ առևտրային, ֆինանսավարկային և ապահովագրական ընկերություններում, բանկերում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Կառավարությունում: Մագիստրատուրայի շրջանավարտներից լավագույններն աշխատում են համալսարանի համապատասխան ամբիոններում և ստորաբաժանումներում, շարունակում են կրթությունը Ազգային Ակադեմիայի ինստիտուտների, ՀՀ Կառավարությանը առընթեր Կառավարման Ակադեմիայի, Հայաստանի և արտերկրի համալսարանների ասպիրանտուրաներում:
Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտը իրականացնում է մասնագիտական կրթություն հետևյալ ուղղվածություններով`
– Տնտեսագիտություն; շրջանավարտների որակավորումը՝ տնտեսագիտության բակալավր կամ մագիստրոս;
-Ֆինանսներ; շրջանավարտների որակավորումը՝ ֆինանսների բակալավր;
-Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), շրջանավարտների որակավորումը՝ ինֆորմատիկայի բակալավր կամ մագիստրոս;
-Կառավարում; շրջանավարտների որակավորումը՝ կառավարման բակալավր կամ մագիստրոս;
Բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից: Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ինստիտուտում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Բակալավրիատում առկա ուսուցումը տևում է 4 տարի, հեռական` 5, մագիստրատուրայում՝ 2: