hyenru
hyenru

“Ռոսլին” դիզայնի ֆակուլտետ

"Ռոսլին" դիզայնի ֆակուլտետ

Հագուստի մոդելավորման ֆակուլտետը ստեղծվել է 1991թ-ին Հայկական Բաց համալսարանի կազմում՝ ակադեմիկոս Լորիս Քալաշյանի նախաձեռնությամբ: 2010թ-ին Հագուստի մոդելավորման ֆակուլտետը,միավորվելով Ռոսլին Դիզայնի ինստիտուտի հետ,վերանվանվել է Ռոսլինի անվան դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետ: Այն շրջանավարտներ է տալիս ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրոսի կրթական ծրագրերով: Դասախոսական կազմի մեջ ընդգրկված են Հայաստանի լավագույն արվեստագետները, արվեստաբանները և մշակութաբանները: Ռոսլին Դիզայն ֆակուլտետի դասախոսները և ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, աշխատանքային սեմինարների, ֆորումների:

Ուսանողները 2007 և 2010 թ-ին արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին:

Ռոսլին Դիզայն Ֆակուլտետի մասնագիտություններն են.

-Հագուստի մոդելավորում,

-Դիզայն

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Ֆակուլտետի դեկան` դիզայներների միության անդամ Ստեփան Ոսկանյան