Իրավագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1991 թվականին, իսկ 2014թ. վերանվանվել է իրավագիտության և միջազգային հարաբերությունների, ուր ուսուցումը կազմակերպվում է եռաստիճան կրթական համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա՝ առկա և հեռակա կրթաձևերով, առանց ամբիոնային բաժանումների։
«Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի մասնագիտացումներն են.
«Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի մասնագիտացումներն են.
2019թ․ Ինստիտուտը համալսարանի կազմում հավատարմագրվել է Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի էստոնական գործակալության կողմից /EKKA/։
Ինստիտուտում մասնագիտական կրթությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին /ECTS/, ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատած ՄԿԾ-ին համապատասխան՝ պրոֆեսորադասախոսական որակյալ կազմի կողմից, օժտված տեսական և պրակտիկ գիտելիքներով։
Ինստիտուտում ձևավորված ուսանողամետ քաղաքականության արդյունքում շեշտադրում է կատարվում դասավանդման և ուսումնառության մեթոդաբանությանը, կրթական վերջնարդյունքների ձևավորմանը, անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և կարողություններով մասնագետներ պատրաստելուն՝ ազգային և միջազգային աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։
Ինստիտուտում գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հիմնադրած իրավաբանական կլինիկան, որտեղ ուսանողները ստանում են հիմնարար գիտելիքներ, ձեռք բերում գործնական հմտություններ, իրավական գիտելիքները կիրառելու կարողություններ` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր ծրագրերի, դատախաղերի, անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցում սոցիալապես անապահով խավերին, փախստականներին, սեմինարներ կազմակերպում հանրակրթական դպրոցներում, դրանով իսկ նպաստում են բուհի և ֆակուլտետի հասարակական պատասխանատվության մեծացմանը:
Ինստիտուտը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցչության տարբեր ստորաբաժանումների, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ՀՀ Փաստաբանների պալատի, մասնավոր փաստաբանական գրասենյակների, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան և մշակույթի կենտրոնի, ՀԿ սեկտորի և այլ կառույցների հետ: Ուսանողների գործնական պարապմունքները իրականացվում են պետական մարմիններում։
Ինստիտուտի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։