Հայբուսակ համալսարանի հումանիտար ֆակուլտետը հիմնադրվել է 1997թ.-ին և բակալավրիատի շրջանավարտներ է տալիս 2001 թվականից: 2003 թ-ից գործում է մագիստրատուրա: Հումանիտար ֆակուլտետի մասնագիտություններն են՝
-Հոգեբանություն
-Մասնագիտական մանկավարժություն
-Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա,)
Մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Բակալավրի կրթական ծրագրով ուսուցումը իրականացվում է առկա և հեռակա ձևերով: Առկա ուսուցման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, հեռակա ուսուցմանը` 5 տարի:
Մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումը իրականացվում է առկա ձևով:
Ուսման տևողությունը մագիստրատուրայում 2 տարի է:
Մեր շրջանավարտների հաջողությունները զգալի են: Նրանց մեծ մասը աշխատում է ստացած մասնագիտությամբ` դպրոցներում, նախադպրոցական հիմնարկներում, հոգեբանական խորհրդատվական, հոգեբանա-վերականգնողական տարբեր ծառայություններում ինչպես ՀՀ-ում այնպես էլ արտերկրում: Լավագույն շրջանավարտներն ավարտելուց հետո աշխատանքի են անցնում Հայբուսակ համալսարանի համապատասխան ամբիոններում, շարունակում են կրթությունը ՀՀ Ազգային Ակադեմիայի, հայկական և արտասահմանյան բուհերի ասպիրանտուրայում: