Բժշկական ինստիտուտը ստեղծվել է “Հայբուսակ” համալսարանի հիմնադրման պահից 1990թ.-ից՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ:
“Հայբուսակ” համալսարանի բժշկական ինստիտուտի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Բժշկական ինստիտուտի կլինիկական ամբիոնները տեղակայված են Երևանի լավագույն բժշկական կլինիկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություններում, համալսարանի բազային պոլիկլինիկայում, որտեղ էլ կազմակերպվում են կլինիկական մասնագիտական դասընթացները (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ուսումնաարտադրական պրակտիկաներ) և իրենց առաջին մասնագիտական քայլերն են կատարում բարձր կուրսերի ուսանողները:
Բժշկական ինստիտուտում առկան են հետևյալ մասնագիտությունները.
Շրջանավարտները զբաղվում են գիտահետազոտական, դասախոսական, կազմակերպչական, գործունեությամբ բժշկագիտության, դեղագիտության տեսական ուղղություններով Հայաստանում և արտերկրում::
Շրջանավարտները անցնում են աշխատանքի ըստ մասնագիտության, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում: Լավագույն շրջանավարտներն անցնում են աշխատանքի համալսարանի բժշկական կլինիկական և տեսական ամբիոններում:
Ինստիտուտի շրջանավարտները մեծ հաջողություններ են արձանագրել մեր Հանրապետությունում և արտերկրում՝ հատկապես պրակտիկ բժշկության, ստոմատոլոգիայի և դեղագիտության ոլորտներում:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Հեռ․ 010 390236
033 025503, 077 633605
Էլ․ փոստ՝ medical@haybusak.am