ԱՄՍԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գիտական հոդվածի ձեւավորման պահանջվող հիմնական բաղադրիչներն են՝
Ներածություն → մեթոդներ → արդյունքներ → քննարկում:
Այլ բաղադրիչները, ներառյալ բովանդակության առաջարկվող ծավալը (էջերի թիվը
պայմանական է) ներկայացված են ստորեւ.
Տիտղոսագիր
Հոդվածի առաջին էջում ներկայացնել հոդվածի վերնագիրը, հեղինակների անուն-ազգանունները, աշխատավայրը։
Ամփոփագիր
Հակիրճ ներկայացնել խնդրի դրվածքը, կիրառված մեթոդը, վերջնարդյունքները եւ եզրակացությունը:
Հիմնաբառեր
Ներկայացնել այն առանցքային տերմինները, որոնք կօգնեն այլոց տեղորոշել ձեր հետազոտությունը:
Աշխատանքի վերջում ներկայացնել Տիտղոսագիր, Ամփոփագիր եւ Հիմնաբառեր բաժինների ռուսերեն, անգլերեն կամ հայերեն թարգմանությունները՝ եթե հոդվածի շարադրանքը ոչ հայերեն է։
Տառատեսակը` GHEA Grapalat, Տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1, Layout –ում՝ Size – A4, Margins – normal։
Ներածություն. ի՞նչ են արել ուրիշները, ինչի է հավակնում ձեր աշխատանքը
Ներածությունը պետք է պատասխանի հետեւյալ հարցադրումներին՝
– ո՞րն է լուծման ենթակա խնդրի դրվածքը,
– կա՞ն առաջադրված խնդրի լուծումներ,
– որո՞նք են դրանցից առավել հաջողվածները,
– ո՞րն է/որոնք են դրանցում հիմնական բացը/երը,
– ի՞նչ նպատակ եք հետապնդում (ի՞նչ բացեր եք նախատեսում լրացնել):
Մեթոդներ. ինչպե՞ս եք իրականացրել հետազոտությունը:
Նկարագրեք կիրառված մեթոդները, հետազոտության փուլերը կամ գործընթացները տրամաբանական հաջորդականությամբ։ Առավել մանրամասն նկարագրեք ձեր կողմից մշակված նոր մոտեցումները բուն հետազոտության գործընթացում:
Արդյունքներ. ի՞նչ բացահայտեցիք:
Ներկայացրեք՝ ինչ եք փաստացի ստացել, եւ շեշտադրեք ձեր հետազոտության հիմնական բացահայտումները:
Լուսաբանեք ձեր բացահայտումները, համեմատեք գրականության մեջ հայտնի արդյունքների հետ: Ներկայացրեք ձեր հետազոտության ուժեղ ու թույլ կողմերը, ինչպես նաեւ ձեր արդյունքների մեկնաբանման վերաբերյալ հավանական վարկածները:
Եզրակացություն
Բացատրեք, թե ինչպես է ձեր հետազոտությունը նպաստում դիտարկվող խնդրի լուծմանը, եւ նշեք նրա զարգացման հետագա ուղիները:
Շնորհակալագիր
Երախտագիտություն՝ հետազոտությունը ֆինանսավորած կառույցին, եւ/կամ աշխատանքի արդյունավետ քննարկման մասնակիցներին։
Շահերի բախում
Հեղինակը հավաստում է իր աշխատանքի բնօրինակությունը։
Ակադեմիական էթիկա
Աշխատանքում պետք է հարգված լինեն հեղինակների մտավոր սեփականության
իրավունքները; բերված բոլոր գաղափարների հեղինակները պետք է բարեխղճորեն նշված լինեն, իսկ
համապատասխան աշխատանքները՝ տրված գրականության ցանկում: Բոլոր ուղիղ մեջբերումները պետք է
ուղեկցվեն հեղինակի և աշխատության հստակ հղումով: Աշխատանքը չի կարող պարունակել հատվածներ,
որոնք վերատպվել են այլ աղբյուրներից՝ առանց համապատասխան հղման:
Հղումներ
Տրվում է հետազոտության մեջ հղում կատարված աղբյուրների մասին տեղեկություն
(հոդված – հեղինակ, աշխատության վերնագիր, ամսագիր, հատոր, էջեր, տարեթիվ;
զեկույց կոնֆերանսում – հեղինակ, վերնագիր, կոնֆերանսի անվանում, էջեր, տեղը /քաղաք, երկիր/, հրատարակչություն, տարեթիվ; ﬔնագրություն – հեղինակ, մենագրության անվանում, հրատարակչություն, քաղաք, տարեթիվ, էջերի քանակ; գիտական ժողովածու – հեղինակ, աշխատանքի անվանում, էջեր, ժողովածուի անվանում, հրատարակչություն, քաղաք, տարեթիվ, էջերի քանակ; համացանցում աղբյուրի առկայության դեպքում՝ կայքի հասցեն):
Կոնտակտային տվյալներ. Հոդվածն ուղարկել haybusaksci@gmail.com կամ mabr4913@gmail.com
հասցեով: Հոդվածները ենթարկվում են անանուն գրախոսման, որի բացասական ելքի դեպքում վերադարձվում են հեղինակին։
ԵՀՀ Գիտական Հանդեսներում հոդվածների հրապարակումը անվճար է