ԵՀՀ 2021/2022 ուս․ տարվա Գիտական նստաշրջանի
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
30-ը Հունիսի 2022թ․
Լիագումար նիստ (Նիստերի դահլիճ)
11:00 – Ողջույնի խոսք․ ԵՀՀ ռեկտոր Ս. Հարությունյան
11:10 – ԵՀՀ ակադեմիական կազմի գիտական հետազոտությունները 2021/2022
ուս․ տարում – ԵՀՀ գիտական գծով պրոռեկտոր Մ․ Աբրահամյան
Զեկուցումները բաժանմունքներում
Սկիզբը՝ 11:40
Զեկուցմանը տրվում է 10 րոպե, քննարկմանը՝ 5 րոպե
ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐ
Նախագահող՝ պրոֆ․Վահրադյան Հ․
Babayan A. – RRDSS – Regeneration and reconstruction of discs and segments of spine.
Babayan A. – Sono-Control Arm according to Prof Babayan when using the MIBRAR method.
Պետրոսյան Տ․, Մկրտչյան Հ․, Գևորգյան Ս. – Իշեմիկ ինսուլտից հետո կիրառվող ֆիզիկական ռեաբիլիտացիայի վերջնարդյունքները վաղաժամ և ուշացած միջամտությունների դեպքում։ Ռետրոսպեկտիվ հետազոտություն։
Vahradjan H. – A new hypothalamic peptide as a neuroprotective modulator
Հակոբյան Շ․,- Սելենի և օրգանոսելենային միացությունների ազդեցությունը տարբեր միկրոօրգանիզմների վրա։
Գասպարյան Հ., Պողոսյան Ա․, Բուլոյան Ս․, – Մակերիկամների մորֆոֆունկցիոնալ փոփոխությունների գնահատումը երկարատև հիպոկինեզիայի պայմաններում «լոշտակի»
( bryonia alba l) բուսական թուրմի ազդեցության տակ:
Тоноян Г.А., Мугнецян А.В., Баласанян Б.В.: Нерешенные физические проблемы магнитобиологии․
Մարգարյան Ն.Բ., Ալեքսանյան Է․Մ, Կոկանյան Է․Պ․ Ածխածնի տարբեր ալոտրոպների նանոթաղանթների մակերևութային պոտենցիալի հետազոտումը կելվինի զոնդի մեթոդով:
ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ և ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախագահող՝ պրոֆ․ Պետրոսյան Հ.
Պետրոսյան Հ. – Փորձարարական ուսուցման ռազմավարությունները մասնագիտական կրթության ոլորտում։
Պապիկյան Կ․ – Նախագծային ուսուցումը տարրական դպրոցում:
Մակոյան Մ․ – երեխաների միջև կոնֆլիկտների առաջացման պատճառները:
Հովհաննիսյան Եվա – Սթրեսի հաղթահարման քոփինգ մարտավարություններն և դրանց ձևավորման առանձնահատկությունները:
Պետրոսյան Ք․ – Զինծառայողների և սպաների անձնային դեֆորմացիաները պատերազմական գործողությունների արդյունքում:
Խուգեյան Ա. – Օժտվածություն ունեցող երեխաների խոսքի զարգացման դժվարությունները:
Մելիքսեթյան Վ․ – Ծնողների փոխհարաբերությունների ազդեցությունը երեխայի անձի ներդաշնակ զարգացման գործընթացներում:
Վահանյան Ա․Վ․,– Անձի հոգեբանական անվտանգություն. արդի դիտարկումը։
ՄԵԹՈԴԻԿԱ, ԲԱՆԱՍԻՐՈւԹՅՈւՆ, ԱՐՎԵՍՏ
Նախագահող՝ Բալայան Մ․
Զազյան Ա․ – Ֆիզիկական դաստիարակության մեթոդները շարժիչ գործողություններում:
Налбандян М. – Методические подходы преподавания экологии в современном медицинском вузе:
Ohanyan L., Babayan M. – The reflection of the hedonistic worldview in the works of the “lost generation” authors:
Խաչատրյան Ե․ – Հայ-Բասկյան ցեղակցության հարցը օտար հեղինակների աշխատություններում:
Եղիազարյան Ա. – Նորաձև հագուստի բրենդի կայացման նախադրյալները:
Балоян М․А․, – Цикл стихотворений Мандельштама «Армения» в переводе Ван Цзясиня․
Բալայան Ն․Մ․,- Աստվածաշնչյան թեմաների գեղարվեստական այլաբանությունը Նշան Պեշիկթաշլյանի եռագրության մեջ։
ԻՐԱՎՈՒՆՔ 403
Նախագահող՝ պրոֆ․ Սաֆարյան Գ․
Սաֆարյան Գ․, Շահնազարյան Ն․ – Սահմանադրական մոդելների զարգացման միտումները:
Սաֆարյան Գ․, Շահնազարյան Ն․ – Սահմանադրական դրույթների նորմատիվության հիմնախնդիրը:
Մալխասյան Լ․ – Պետական իշխանություն․ ըմբռնում և մեկնաբանություններ:
Սիրունյան Ռ․ – Լիդերության հիմնահարցը անցումային հասարակությունների քաղաքական գործընթացներում:
Մուրադյան Մ․ – Իրավաքաղաքական միտքը ոսկեդարյան Հայաստանում:
Մարտիրոսյան Ն․ – Սահնմանադրական բարեփոխումները օսմանյան կայսրությունում, 1911թ․:
Ստեփանյան Հ․, – Փաստաբանությունը որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ. հասկացությունը, զարգացման և ձևավորման հիմնախնդիրները:
Առաքելյան Գ․ – Բարեփոխումների անհրաժեշտությունը ՄԱԿ-ի համակարգում:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
նախագահող՝ դոց․ Գ․Գևորգյան
Բոստանջյան Վ. – Վարկունակության գնահատման մեթոդները և դրանց արժանահավատության ապահովման ուղիները:
Գևորգյան Գ․, Վարդանյան Ա․ – Պարենային անվտանգությունը և դրա կառավարումը ՀՀ-ում:
Գևորգյան Գ․ – Ներդրումային ֆոնդերի դերը ՀՀ տնտեսության զարգացման մեջ:
Ասատուրյան Ս․– Ագրոտուրիզմի զարգացումը ՀՀ-ում:
Ասատուրյան Ս․– Ագրոտուրիզմի համաշխարհային փորձը:
Մկրտչյան Լ․– Ձեռնարկատիրության պետական աջակցության հիմնախնդիրները, զարգացման հեոանկարները ՀՀ-ում:
Հարությունյան Ա․ – Աութսորսինգի նշանակությունը և առանձնահատկություններ:
Խնդրում եմ մինչև մայիսի 30-ը գիտական մաս` haybusaksci@gmail.com և tigpetrosyan@mail.ru հասցեներին ուղարկել զեկուցման/ների
Ա․ վերնագիրը/ները
Բ․ հեղինակի/ների անուն, ազգանուն, պաշտոն, կազմակերպության անվանումները
Գ․ «Ամփոփագիրը» և «Հիմնաբառերը»
Նստաշրջանում զեկուցել և ԵՀՀ ԳԳ Հանդեսում հրապարակվել կարող են նաև Ձեր գործընկերները՝ այլ գիտական հաստատություններում գործող հետազոտական խմբերից։
ԵՀՀ Գիտական Հանդեսում հրապարակման համար նյութերը՝ հոդվածի տեսքով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով ներկայացնել մինչև հունիսի 15-ը։
ԵՀՀ ԳԻՏԱԿԱՆ և ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ ՏՊԱԳՐՎԵԼԻՔ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Աշխատանքի շարադրանքը պետք է պարունակի ձևավորման հետևյալ հիմնական բաղադրիչները․
ՏԻՏՂՈՍԱԳԻՐ․
Ներկայացվում է հոդվածի վերնագիրը, հեղինակների անուն-ազգանունները, աշխատավայրը: Օրինակ՝
ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ
1Արմեն Ա. Սարյան, 2Մարիա Ս. Սմիթ
1 Երևանի Հայբուսակ համալսարան, Բժշկական ինստիտուտ, Երևան 2Կալիֆոռնիայի համալսարան, Կենսաբժշկության բաժին, ԱՄՆ
ԱՄՓՈՓԱԳԻՐ․
Սահմանվում է խնդրի դրվածքը և նկարագրվում աշխատանքի հիմնական վերջնարդյունքներն ու եզրակացությունը:
Ամփոփագրում հղումներ չեն կատարվում, հարկ է խուսափել ոչ հանրածանոթ հապավումներից /օգտագործեք տերմինները ամբողջական տեսքով/
ՀԻՄՆԱԲԱՌԵՐ․
Ներկայացվում են ոչ ավելի քան 5-7 առանցքային բառեր կամ արտահայտություններ, որոնք կօգնեն այլոց տեղորոշել ձեր հետազոտությունը:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ.
Տրվում է նախնական տեղեկություն հոդվածում քննարկվող հարցի մասին՝ կատարելով հղումներ: Ներկայացվում են տվյալ ոլորտի նոր զարգացումները, և թե ինչով է հավակնում ներկայացվող հետազոտությունը լրացնել ոլորտի ուսումնասիրություններում առկա բացերը:
ՄԵԹՈԴՆԵՐ.
Ներկայացվում են հետազոտության փուլերը կամ գործընթացները տրամաբանական հաջորդականությամբ: Նկարագրվում են օգտագործված մեթոդները և դրանց կիրառումը հետազոտությունն իրականացնելիս:
Այս բաժնում ըստ անհրաժեշտության, կարելի է օգտագործել ենթավերնագրեր՝ ընթերցումը դյուրին և ընկալելի դարձնելու համար:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ․
Տրվում են հետազոտության փաստական արդյունքները /շեշտադրել հիմնական բացահայտումները/: Այս բաժնում հղումներ չեն կատարվում. ներկայացվում են ստացված սեփական արդյունքները:
ՔՆՆԱՐԿՈՒՄ.
Ներկայացվում են եզրահանգումները, հետազոտության ուժեղ ու թույլ կողմերը, ինչպես նաև արդյունքների մեկնաբանման վերաբերյալ հավանական վարկածները: Հիմնավորվում են ներածության բաժնում առաջադրված վարկածը և/կամ հետազոտության շրջանակներում ստացված եզրահանգումները:
Հարկ է հետազոտության արդյունքները համեմատել գրականության մեջ հայտնի (ներածության մեջ հղումներում առկա) արդյունքների հետ: Չի կարելի անտեսել ստացված արդյունքներին չհամապատասխանող տեսակետները, հարկ է համոզել ընթերցողին, որ աշխատանքում կատարված հետազոտության արդյունքներն ավելի ճշմարտացի են:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հակիրճ բացատրել, թե ինչպես է հետազոտությունը նպաստում դիտարկվող խնդրի լուծմանը, և նշել նրա զարգացման հետագա ուղիները:
ՀՂՈՒՄՆԵՐ
Այս բաժնում տրվում է տեղեկություն կատարված հղումների մասին (հեղինակի անուն-ազգանունը, աշխատության վերնագիրը, ամսագրի/գրքի վերնագիրը, հրատարակչությունը, հատորը, էջերը, հրատարակման թիվը):
Հղումների ցանկը դասակարգվում է ըստ այն հերթականության, որով աղբյուրները ներկայանում են հոդվածում ( [1], [3-5] կամ [21, 25]):
Աշխատանքի վերջում ներկայացնել ՏԻՏՂԵՍԱԳԻՐ, ԱՄՓՈՓԱԳԻՐ և ՀԻՄՆԱԲԱՌԵՐ բաժինների ռուսերեն, անգլերեն կամ հայերեն՝ եթե հոդվածի շարադրանքը ոչ հայերեն է, թարգմանությունները։
Տառատեսակը` GHEA Grapalat (Armenian Unicode), Տառաչափը՝ 12, Միջտողային հեռավորությունը՝ 1, Layout –ում՝ Size – A4, Margins – normal։
Տեղեկագրում հոդվածների վերաբերյալ բոլոր հարցերով կարող եք դիմել tigpetrosyan@mail.ru հասցեով:
Երևանի Հայբուսակ համալսարանի» գիտական խորհրդի՝ 2021 թվականի հունիսի 28-ի նիստում ԵՀՀ ասիստենտ, ֆիզմաթ․ գիտ. թեկնածու Նարեկ Մարգարյյանին շնորհված դոցենտի գիտական կոչումը հաստատվել է ՀՀ ԲՈԿ-ի կողմից՝ 23.08.2021թ. հ. 19 նիստում։
Շնորհավորում ենք Նարեկ
Zoom Meeting ID: 381 769 2679
Passcode: 038654
12:00 – 12:06 – Ողջույնի խոսք – ռեկտոր Ս. Հարությունյան
12:07 -12:10 – Որոշ կազմակերպչական հարցեր – պրոռ․Մ․ Աբրահամյան
Յուրաքանչյուր զեկուցմանը հատկացվում է առավելագույնը 10 րոպե, քննարկմանը՝ 5 րոպե
Հարգելի գործընկերներ,
Ս/թ հունիս ամսին կայանալու է Երևանի Հայբուսակ համալսարանի ակադեմիական կազմի գիտական նստաշրջանը՝ 2020/2021 ուստարում կատարված գիտական և գիտամեթոդական աշխատանքների ներկայացմամբ։ Այդ զեկուցումների հիման վրա հուլիսին կհրապարակվի ԵՀՀ գիտական և գիտամեթոդական հանդեսի 2021թ․ համարը։
Խնդրում եմ մինչև հունիսի 12-ը գիտական մաս` haybusaksci@gmail.com և tigpetrosyan@mail.ru հասցեներին ուղարկել զեկուցման/ների
Ա․վերնագիրը/ները
Բ․ հեղինակի/ների անուն, ազգանուն, պաշտոն, կազմակերպության անվանումները
Գ․ «Ամփոփագիրը» և «Հիմնաբառերը»
Նստաշրջանում զեկուցել և ԵՀՀ ԳԳ Հանդեսում հրապարակվել կարող են նաև Ձեր գործընկերները՝ այլ գիտական հաստատություններում գործող հետազոտական խմբերից։
ԵՀՀ Գիտական Հանդեսում հրապարակման համար նյութերը՝ հոդվածի տեսքով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով ներկայացնել մինչև հունիսի 20-ը։
Գիտական հանդեսում հրատարակման համար բնագիրը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին ու պահանջներին՝
1) Էջի չափը՝ A5 (14.8×21.0 սմ); hոդվածի ծավալը` մինչև 10 էջ:
2) Վերնագիրը (կողմնորոշումը` կենտրոն), տառատեսակը` թավ:
3) Ներքևում` հեղինակի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը:
4) Ամփոփագիրը և Հիմնաբառերը
5) Տառատեսակը՝ հայալեզու հրապարակումների համար՝ GHEA Grapalat (Armenian Unicode), անգլալեզու և ռուսալեզու հրապարակումների համար՝ Times New Roman:
6) Տառաչափը՝ 12:
7) Միջտողային հեռավորությունը՝ 1 (Single):
Սահմանները՝ բոլոր կողմերից 2 սմ:
9) Էջադրումը`
ա. էջի ներքևում (footer),
բ. կողմնորոշումը` կենտրոն:
10) Օգտագործված աղբյուրների և գրականության հղումները բերվում են քառակուսի փակագծերում՝ միացյալ և հաջորդական համարակալումով, օրինակ՝ [1],
11) Բնագրին հաջորդում է գրականության ցանկը: Հոդվածի վերջում, «Գրականություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցանկը՝ 12 տառաչափով, բնագրի լեզվով::
12) գրականության ցանկից հետո` բնագրից տարբերվող երկու լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն)` ներկայացնել 2), 3), 4) կետերը։
13) Հոդվածի հետ տպագրության ներկայացված նկարները, գծանկարները և այլ վիզուալ նյութերը ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ ներմուծված հոդվածի մեջ WORD ծրագրում իբրև նկարներ (paste special/as picture) և EXCEL ֆայլով (գծապատկերների և այլ դեպքերում): Հոդվածում նկարների հղումները բերվում են հապավումով. օրինակ՝ «(տե՛ս նկ. 8)» կամ «ինչպես հետևում է նկ. 4-ից»:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Հեղինակի անունը, հայրանունը, ազգանունը (առանց կրճատումների)
Աշխատանքի վայրը, պաշտոնը, գիտական աստիճանը, գիտական կոչումը
Հոդվածի վերնագիրը
Հեռախոսի համարը (աշխատանքային, բջջային)
Տեղեկագրում հոդվածների վերաբերյալ բոլոր հարցերով կարող եք դիմել tigpetrosyan@mail.ru հասցեով: