hyen
hyen

Մշակույթի կենտրոն

Մեր մասին

Երևանի Հայբուսակ համալսարանի բազմամյա գործունեության ձեռքբերումներից մեկը Մշակույթի կենտրոնի բեղուն գործունեությունն է։

ԵՀՀ մշակութային կյանքի, բազմազգ կրթական հաստատության շրջանակներում մեծաթիվ օտարերկրացի և տեղացի ուսանողների միջև միջմշակութային կապերի սերտացման, համալսարանականների շրջանում կազմակերպվող տարաբնույթ մշակութային միջոցառումների համակարգման, ուղղորդման և որակական չափանիշների ապահովման նպատակով ստեղծվեց այս կառույցը։

Մշակույթի կենտրոնի գործունեության շրջանակներում իրականացվում են՝

• մշակութային դասախոսությունների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում` ներգրավելով մշակույթի ականավոր գործիչների,

• ցուցահանդեսների, ներկայացումների և համերգների կազմակերպումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,

• այցելություններ թանգարաններ, թատրոններ, պատմամշակութային կողոթներ, ավանդական տոների մասով միջոցառումների և տարաբնույթ այլ իրադարձությունների անցկացում՝ տարբեր ուղղությունների մասնագետների մասնակցությամբ,

• տարբեր ստորաբաժումների կողմից միջմշակութային կապերի սերտացման նպատակով կազմակերպված տարաբնույթ միջոցառումների վերահսկում, մշտադիտարկում, ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում,

• ներհամալսարանական, արտահամալսարանական և միջբուհական մշակութային մրցույթների, փառատոների անցկացում,

• պարբերապար հանդիպումների կազմակերպում մշակույթի աշխարհում անվանի մարդկանց, մասնավորապես քանդակագործների, երաժիշտների, երգիչների, ռեժիսորների, դերասանների, կոմպոզիտորների և այլ մեծանուն գործիչների հետ,

• օտարերկրացի և հայ ուսանողների միջմշակութային կապերի սերտացման համար տարբեր երկրների մշակույթի և պատմության մասով դասընթացների, մշակութային միջոցառումների, դասախոսությունների և ավանդական տոների կազմակերպում,

• մասնակցություն հեռուստատեսային հաղորդաշարերի և տեսահոլովակների նկարահանումներին:

15.06.2021

«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությ­ունների ակադեմիայի ուսանողների այցը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թ­անգարան

Երևանի «Հայբուսակ» համալսարա­նի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությ­ունների ակադեմիայի «Ընդհանուր մանկավարժո­ւթյուն» («Տարրական մանկավարժություն և մեթ­ոդիկա») մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները “Գործնական մ­անկավարժություն” առարկայի “Մանկավարժական ­տեխնոլոգիաներ” թեմայի շրջանակում մասնակցե­ցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թ­անգարանի “Արի՛, պեղենք միասին” կրթական ծ­րագրին` մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Արփինե Այվազյանի նախաձեռնությամբ։ Թանգարանին կից ուսումնական-արհես­տակցական պեղավայրում ուսանողները պեղեցին և գ­տան հնագույն իրերի բեկորներ և կրկնօրինակ­ներ։ Այդպիսով ուսանողները հնարավորութ­յուն ստացան հայտնաբերելու հնագույն իրերի­ բեկորներ և կրկնօրինակներ` հետագա մանկավ­արժական գործունեության ընթացքում աշակերտ­ներին ներկայացնելու նպատակով:

20.01.2021

Երևանի «Հայբուսակ» համալսարանի օտարերկրյա ուսանողների այց Երևանի Պատմության թանգարան:

Սույն թվականի Հունվորի 20-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանի մի խումբ օտարերկրյա ուսանողների համար համալսարանի Միջազգային և Հասարակայնության հետ կապերի բաժինների նախաձեռնությամբ կազմակերպվել է այց Երևանի Պատմության թանգարան: Ուսանողներին ցուցադրվեցին թանգարանների բոլոր սրահները` հնագույն ձեռագրերով, արտեֆակտներով, կերամիկայով և այլնով լի: Այցի նպատակն էր ծանոթացնել օտարերկրյա ուսանողներին մեր քաղաքի հնագույն պատմության և մշակույթի հետ։

25.12.2020

Վեբինար ՛՛Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային կողոթները և մշակութային ժառանգությունը՛՛ խորագրով

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ վեբինար ՛՛Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային կողոթները և մշակութային ժառանգությունը՛՛ խորագրով:

Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող Գալուստ Հովսեփյանը ներկայացրեց համապարփակ տեղեկատվություն Արցախի պատմամշակութային կոթողների և մշակութային հարուստ ժառանգության մասին։ Մասնավորապես, պարոն Հովսեփյանը մանրամասն անդրադարձավ տարբեր եկեղեցիների, մասնավորապես Ամարասի վանքին, Ծիծեռնավանքին, Գանձասարին և Դադիվանքին։ Առաջին պատմամշակութային կոթողը, որը ներկայացվեց բանախոսի կողմից Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում գտնվող Ամարասի վանքը։ Բացի վանքի հիմնադրման պատմությունից և ճարտարապետական հորինվածքից ներկայացվեցին նաև հետաքրքիր պատմություններ կապված վանքի հետ։ Երկրորդը ներկայացվեց Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա գտնվող Գանձասար վանքը։ Պարոն Հովսեփյանը պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին կապված վանքի անվան ծագումնաբանության, ճարտարապետական կառուցվածքի, ինչպես նաև տարբեր ավանդույթների հետ։ Մասնակիցները տարաբնույթ հարցեր հղեցին նաև Ծիծեռնավանքի և Դադիվանքի վերաբերյալ։ Հատկապես մեծ էր հետաքրքրությունը Արցախի պատմամշակութային ժառանգության և կոթողների պահպանության և հետագա ճակատագրի մասին՝ հաշվին առնելով ստեղծված քաղաքական իրավիճակն ու ակնկալվող զարգացումները։ Միաժամանակ, շեշտադրեց ստեղծված իրավիճակում դրանց սպառնացող վտանգները, ընդհուպ մինչև ոչնչացումը, պահպանման տարբերակները, սերունդներին դրանց մասին տեղեկատվության փոխանցման կարևորությունն ու միջազգային հանրությանը դրանց մասին իրազեկման գործիքակազմը։

14.12.2020

Վեբինար «Արցախյան պատմությունը և 2020 թվականին տեղի ունեցած պատերազմը» խորագրով

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Արցախյան պատմությունը և 2020 թվականին տեղի ունեցած պատերազմը» խորագրով միջհամալսարանական վեբինարը։ Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նելլի Մինասյանը, Երևանի Հայբուսակ Համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Մարտիրոսյանը և ԵՀՀ միջազգային կապերի բաժնի ղեկավար Էլյա Ղիասյանը ներկայացրեցին Արցախյան պատերազմին, աշխարհաքաղաքականությանը և տարածաշրջանին վերաբերող մի շարք կարևորագույն հիմնախնդիրներ։

Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին ներկայացրեց պատերազմի ընթացքում ՀՀ կողմից տեղեկատվական հարթակներում մղված պայքարի առանձնահատկությունները, թերություններն ու առաջնահերթությունները՝ համակողմանի վերլուծելով 21-րդ դարում վերջինս կարևորագույն դերակատարությունը։ Միաժամանակ նա առանձնացրեց հայ ժողովրդի արժեհամակարգի մասով առկա խնդիրները և հատկորոշեց դրանց կարգավորման և լուծման ուղիները։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նելլի Մինասյանը մանրամասն ներկայացրեց և վերլուծեց աշխարհաքաղաքական արդի իրողությունները, տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը և հետագա մարտահրավերները։ Բանախոսը ներկայացրեց նաև պանթյուրքիզմ հայեցակարգը, վերջինիս ձևավորման և կիրարկման յուրահատկությունները, Հարավային Կովկասի երկրների փոխհարաբերությունները և քաղաքական հետագա զարգացումները։

Իր ելույթում Երևանի Հայբուսակ Համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Մարտիրոսյանը ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան համակարտության, պատերազմի և հաջորդիվ զարգացումների մասով որդեգրած քաղաքականությունը, ՀՀ ներկայումս ծառացած կարևորագույն խնդիրները և այն բացթողումները, որոնք հանգեցրին պատերազմում մեր երկրի պարտությանը։

Հանդիպման վերջում երեք բանախոսները ներկայացրեցին այն գործիքակազմը, որի բարեհաջող գործարկումը կհանգեցնի ՀՀ առջև ծառացած խնդիրների լուծմանը։

27.09.2020

Երևանի «Հայբուսակ» համալսարանի օտարերկրյա ուսանողների այց Հայաստանի Պատմության թանգարան

27.09 Երևանի «Հայբուսակ» համալսարանի մի խումբ օտարերկրյա ուսանողների համար համալսարանի Միջազգային և Հասարակայնության հետ կապերի բաժինների նախաձեռնությամբ կազմակերպվել է այց Հայաստանի Պատմության թանգարան: Այցի նպատակն էր՝ ծանոթացնել օտարերկրյա ուսանողներին մեր հնագույն պատմության և մշակույթի հետ։ Քանզի միայն մեր անցյալը իմանալով և այն աշխարհին արժանապատվորեն ներկայացնելով կառուցելու ենք մեր ապագան և #հաղթելուենք

06.06.2019

"Հայբուսակ" համալսարանի Ռոսլինի անվան Դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Եմելյանովա Ինայի անհատական ցուցահանդեսի բացումը

24.06.2018

ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երեկ ավարտվեց «Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին շուրջ 50 կրթական և մասնագիտական հաստատություններ:

«Կրթություն XXI դար» միջազգային կրթական ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և «Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության կողմից:

Ինչպես ամեն տարի,այս տարի ևս Հայբուսակ համալսարանը իր տաղավարով մասնակցում էր կազմակերպված ցուցահանդեսին՝ ներկայացնելով բուհի նորությունները:

Ցուցահանդեսի ավարտին Հայբուսակ համալսարանն արժանացավ սերտիֆիկատի:

04.04.2017

ԲԱՑ ԴԱՍ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հումանիտար ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս Ա.Վահանյանի գլխավորությամբ Ա.Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպեցին բաց դաս «Հոգեբանական օտարացում» առարկայի շրջանակներում:

Ուսանողների կողմից ներկայացվեց Ա.Քամյուի «Օտարը» վիպակի և Ա.Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի համեմատական վերլուծությունը՝ ընդգծելով հոգեբանական օտարացման առանձնահատկությունները հերոսների ընկալմամբ: Դասն անցկացվեց ակադեմիական բանավեճի մեթոդով:

Բաց դասի արդյունավետ անցկացման համար շնորհակալություն ենք հայտնում թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանին և թանգարանի ողջ աշխատակազմին: