«Հայբուսակ» համալսարանը հյուրընկալեց Ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համալսարանում գործող ինստիտուտները, ֆակուլտետները, կրթական ծրագրերը, ընդունելության կարգը։ Ինստիտուտների տնօրենները ծանոթացրեցին յուրաքանչյուր մասնագիտության առանձնահատկություններին, ներկայացվեցին մի շարք հնարավորություններ, որոնցից կարող է օգտվել ԵՀՀ-ի յուրաքանչյուր ուսանողն իր ուսումնառության ընթացքում։
Աշակերտները ծանոթացան ուսանողական կյանքին, այցելեցին սիմուլյացիոն կենտրոն, գրադարան, մարզասրահ, ինչպես նաև մասնակցեցին Տնտեսագիտական ֆակուլտետի դասալսմանը։
Երևանի «Հայբուսակ» համալսարանի դռները բաց են բոլորի առջև