hy
hy

Աստղաֆիզիկոս, ESO-ի գլխավոր տնօրեն Սավյեր Բարկոնսը դասախոսությունը Հայբուսակում

Աստղաֆիզիկոս, ESO-ի գլխավոր տնօրեն Սավյեր Բարկոնսը դասախոսությունը Հայբուսակում

Սեպտեմբերի 8-ին Երևանի «Հայբուսակ» համալսարանն աննախադեպ հնարավորություն էր ընձեռել սիրելի ուսանողներին։ STARMUS VI գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում
«Հայբուսակ» համալսարան էր այցելել աստղաֆիզիկոս, ESO-ի գլխավոր տնօրեն Սավյեր Բարկոնսը, ով դասախոսության շրջանակում ներկայացրեց իր գլխավորած ընկերության՝ ESO-ի (European Southern Observatory) գործունեությունը։ Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO) աստղագիտության ոլորտում հանդիսանում է ականավոր միջկառավարական, գիտական և տեխնիկական կազմակերպություն։ Այն իրականացնում է հավակնոտ ծրագիր, որն ուղղված է աստղագիտության համար հզոր վերգետնյա հսկողության միջոցների նախագծմանը, շինարարությանը և շահագործմանը։ ESO-ն կառավարում է Չիլիի Ատակամա անապատի տարածքում համաշխարհային կարգի երեք եզակի դիտակետ ՝ La Silla, Paranal և Chajnantor։
Բարկոնսը ներկայացրեց կազմակերպության ամենախոշոր նախագիծը՝ աշխարհի ամենախոշոր աստղադիտակի կառուցումը՝ ELT, որը կդառնա «աշխարհի ամենամեծ աչքը երկնքում»՝ աշխարհի խոշորագույն օպտիկական, Մերձավոր ինֆրակարմիր աստղադիտակը: Ատակամա անապատում հարավեվրոպական աստղադիտարանի գլխավոր հայելին 39 մետր տրամագիծ կունենա, իսկ աստղադիտակն իր նախորդից 4 անգամ ավելի հզոր կլինի:
Դասախոսությունը եզրափակվեց հարցուպատասխանի փուլով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ելույթի ընթացքում առաջացած իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ անմիջապես Սավյեր Բարկոնսից։ Երևանի «Հայբուսակ» համալսարանը կարևորում և մեծ դեր ու նշանակություն է տալիս կրթական և գիտական յուրաքանչյուր նորարարության։

Leave a Reply