hy
hy

Ապագա իրավագետները՝ ՀՀ քննչական կոմիտեում

Ս.թ. հունիսի 3-ին, տեղի ունեցավ «Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողների ճանաչողական այցը ՀՀ քննչական կոմիտե:
ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանն ուսանողներին ծանոթացրեց Քննչական կոմիտեի գործունեությանը, գործառույթներին, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգին՝ պատասխանելով նաև ուսանողներին հուզող հարցերին:
Ճանաչողական այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ապագա իրավագետներին ներկայացրեց «ճանաչման սենյակը», գրադարանը, բացատրեց քննչական գործողությունների կատարման կարգը, ծանոթացրեց քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:
Ուսանողները հանդիպեցին նաև Քննչական կոմիտեի տարբեր վարչությունների քննիչների հետ, ծանոթացան ստորաբաժանումների գործառույթներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հյուրընկալում է հայաստանյան տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներին, աշակերտներին, ինչը խթան կարող է հանդիսանալ ապագա իրավագետների գործնական գիտելիքների ձեռք բերման ճանապարհին՝ նպաստելով նաև մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն, որոշում կայացնելուն։

Leave a Reply