
“Հայբուսակ” համալսարանի “Հոգեբանություն” մասնագիտության առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողները դասախոս Քրիստինե Պետրոսյանի գլխավորությամբ այցելեցին Ոստիկանության “Մալաթիա” բաժին` “Իրավաբանական հոգեբանություն և փորձաքննություն” առարկայի շրջանակներում գործնական գիտելիքների ամրապնդման նպատակով։
Այցի ընթացքում քննարկումներ եղան ընտանեկան բռնությունների և անչափահասների բաժնում` ընտանեկան բռնությունների, դրանցում անչափահասների ներգրավվածության, բաժնում հաշվառված ընտանիքների ու դեռահասների հետ տարվող աշխատանքի, բռնությունների կանխարգելման միջոցառումների շուրջ։ Այնուհետև քննարկում տեղի ունեցավ հետաքննչական բաժնում։ Հիմնական թեմաներն էին դատահոգեբանական փորձաքննությունը, քննիչի անձնային և հոգեբանական առանձնահատկությունները, մեղադրյալի և տուժողի տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները դեպքի շրջանակներում։