hy
hy

Այցելություն Հայաստանի բնության պետական թանգարան

ԵՀՀ “Ռոսլին” արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի “Հոգեբանության” մասնագիտության II կուրսի ուսանողները դասախոս Մարգարիտա Մակոյանի ուղեկցությամբ այցելեցին  Հայաստանի բնության պետական թանգարան: Ուսանողները ծանոթացան հայկական լեռնաշխարհի կենդանատեսակների հետ, որոնց վարքը, բնավորությունը և այլ առանձնահատկություններ արդեն ուսումնասիրել էին լսարանային դասաժամերի ընթացքում` “Մարդաբանություն և համեմատական հոգեբանություն” դասընթացի շրջանակներում:  Արդյունավետ ուսուցման գործընթացում մեծ դեր և նշանակություն ունեն արտալսարանային դասերը: Թանգարանային այցելությունները լավագույն միջոցներից են ուսանողներին մոտիվացնելու և էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու դեպի ուսումնասիրվող դասընթացը:

Leave a Reply